Տասնյակ հազարավոր գերմանացիներ բողոքի ցույցեր են անցկացրել աճող բնակվարձերի դեմ
Շաբաթ՝ ապրիլի 6-ին, Գերմանիայի մայրաքաղաքի տասնյակ հազարավոր բնակիչներ մասնակցել են բողոքի ակցիային ընդդեմ բնակարանների վարձավճարների բարձրացման: Ըստ «Ընդդեմ վտարման եւ բնակվարձերի բարձրացման» միջոցառման կազմակերպիչներից մեկի տվյալների՝ մասնակցել է շուրջ 35 000 մարդ, որոնք ներկայացնում էին ավելի քան 260 կազմակերպություններ եւ խմբեր, հաղորդում է DW-ը:
Ոստիկանությունը չի նշում մասնակիցների հստակ թիվը՝ խոսելով հազարավոր ցուցարարների մասին:
Ակցիայի կազմակերպիչները մեկնարկել են օրենսդրական նախաձեռնություն, որը նախատեսում է բնակարանային ֆոնդի օտարում կոնցեռնների սեփականությունից՝ բնակարանների սեփականատներից: Ակտիվիստների առաջարկի համաձայն՝ կոնցեռնները, որոնք տնօրինում են ավելի քան երեք հազար բնակարաններ, պետք է վաճառեն դրանք տվյալ տարածքի իշխանություններին: Այնուհետեւ տեղական ինքնակառավարման մարմիններին փոխանցված բնակարանները պետք է վարձույթով տրվեն ավելի մատչելի արժեքով:
Որպեսզի օրենսդրական նախաձեռնությունը օրինագծի կարգավիճակ ստանա եւ բունդեսթագում ուսումնասիրվի, այն վեց ամիսների ընթացքում պետք է ստորագրի 20 000 մարդ: Դժգոհ վարձակալների միավորումն առաջիկայում նախատեսում է հավաքել անհրաժեշտ ստորագրությունները:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026