Փարիզի իշխանությունները տուգանք են սահմանել էլեկտրական «սամոկատ» վարողների համար
Փարիզի քաղաքապետարանը տուգանք է սահմանել «սամոկատ» վարողների համար, որոնք խախտում են այլոց անվտանգությունը: Մայթերով վարելու համար այժմ նախատեսված է 135 եվրո տուգանք, իսկ «սամոկատը» չնախատեսված վայրում կայանելու համար՝ 35 եվրո, հաղորդում է Եվրոպուլս-ը:
Վերջին տարում էլեկտրական «սամոկատները» արագորեն տարածվել են Փարիզում, քանի որ դրանք կարող են ընթանալ մինչեւ 20 կմ/ժ արագությամբ եւ թույլ են տալիս հեշտությամբ շրջանցել քաղաքային խցանումները: Սակայն մարդիկ հաճախ երթեւեկում են նշված արագությամբ ոչ միայն երթեւեկելի մասով, այլ նաեւ մայթեզրով՝ վտանգի ենթարկելով հետիոտներին:
Մինչդեռ Փարիզում ի հայտ են եկել մի քանի ընկերություններ, որոնք թույլ են տալիս վարձակալել «սամոկատները» բջջային սարքերի միջոցով եւ կայանել դրանք տարբեր վայրերում: Այժմ Փարիզում վարձույթով է տրվում շուրջ 15 հազար էլեկտրական «սամոկատ», իսկ 2019 թվականի վերջում դրանց թիվը կարող է հասնել 40 հազարի: Քանի որ ներկայումս քաղաքում գրեթե չկան հատուկ կայանատեղիներ, օգտատերերը հաճախ թողնում են իրենց «սամոկատները» չնախատեսված վայրերում, օրինակ, խոտածածկի վրա կամ խաչմերուկներին: Տուգանք սահմանելու հետ մեկտեղ Փարիզի քաղաքապետարանը խոստացել է այս տարի կառուցել հատուկ կայանատեղիներ քաղաքի ամենաբանուկ հատվածներում 2.5 հազար «սամոկատների» համար:
Փարիզն առաջին եվրոպական քաղաքը չէ, որը բախվել է մայթերին էլեկտրատրանսպորտի խնդրի հետ: Այսպես, մի քանի տարի առաջ Պրահայում արգելել էին երթեւեկել մայթերի վրա ինքնաբալանսավորվող էլեկտրատրանսպորտի միջոցով:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026