ԱՄՆ-ն մտադիր է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն ճանաչել
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստվում է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն հռչակել, հայտնում է Russia Today-ը՝ մանրամասնելով, որ այս մասին ասել է երեք ամերիկացի պաշտոնյա:
Աղբյուրը չի բացառում, որ այդ մասին կարող է հայտարարվել արդեն երկուշաբթի:
Եթե որոշումն այնուամենայնիվ կայացվի, ապա ԱՄՆ-ի և Իրանի առանց այն էլ լարված հարաբերություններում սրացման նոր փուլ կսկսվի:
Հատկանշական է, որ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական կազմակերպություն ճանաչելու մասին խոսակցությունները տարիներ շարունակ շրջանառվել են Վաշինգտոնում, սակայն ոլորտի մասնագետները մշտապես նախազգուշացրել են, որ նման բան անելու դեպքում՝ այլ երկրների կառավարությունները կարող են համարժեք քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի ռազմական և հետախուզական ոլորտների պաշտոնյաների նկատմամբ:
Հայտնի է, որ Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը ստեղծվել է 1979թ. տեղի ունեցած իսլամական հեղափոխությունից հետո:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026