«Դուխով Հայաստանի» էջում տեղադրված է «Կյանքի խոսքի» հեռախոսահամարը
Երեկ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողներին հայտնեց, որ ֆեյսբուքորսի հանձնարարականի շրջանակում ձերբակալվել է «Դուխով Հայաստան-բաց հասարակություն» էջի օգտատերը, գրում է hraparak.am-ը։ Նշենք, որ վերջին գրառումը այս էջում կատարվել է ապրիլի 4-ին՝ հենց նույն թեմայով։ «Սուրբ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց, որ անհապաղ վերացնեն ֆեյկերի բանակը, ովքեր միլիարդավոր դոլարներ են ստանում նախկին ռեժիմից և փորձում են մանիպուլացնել այսօրվա ձախողումները և ներկայացնել այն որպես հաղթանակ․․․․»։
Ուշագրավ է, որ այս էջի վրա տեղադրված է հասցե՝ Թբիլիսյան խճուղի 22/9, և հեռախոսահամար։
Զանգահարելով այդ համարում անակնկալի եկանք, քանի որ գծի այն կողմից պատասխանեցին՝ «Կյանքի խոսք»։
Անձը, ով ներկայացավ որպես «Կյանքի խոսքի» հերթապահ մասի աշխատակից, նշեց, որ իրենք որևէ կապ չունեն ֆեյսբուքյան այդ էջի հետ, ավելին՝ մի քանի անգամ պահանջել են, որ իրենց համարը հեռացնեն։ Սակայն, թե ով է այդ ֆեյք-անձը, կազմակերպությունում պատկերացում չունեին։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները