ՊՎԾ աշխատակցի խափանման միջոցը փոխվել է կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերանալու հիմքով
Պետական վերահսկողության ծառայության գնումների գործընթացի վերահսկողության վարչության գլխավոր մասնագետ Գեւորգ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխվել է մի քանի ռիսկերի նվազման արդյունքում: Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում մանրամասնեց. «Գևորգ Խաչատրյանի խափանման միջոցը փոխվել է՝ կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը վերանալու հիմքով՝ քննությանը խոչընդոտելու և քննությունից խուսափելու ռիսկերի նվազման նկատառումներով»:
Նշենք, որ մամուլի տեղեկություններով՝ Գեւորգ Խաչատրյանն սկսել է համագործակցել նախաքննական մարմնի հետ, ցուցմունք տվել, պատմել ողջ եղելությունը եւ նշել, որ անօրինական գործողությունները կատարել են Դավիթ Սանասարյանի գիտությամբ։ Ճշտելու համար՝ արդյո՞ք Սանասարյանը հարցաքննվել է այս գործով, դիմեցինք Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոն։ Կենտրոնի ղեկավար Սամսոն Գալստյանն ասաց, որ հիշյալ գործով լրատվամիջոցներին հաղորդելու տեղեկություն չունի:
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին լուրեր էին տարածվել այն մասին, որ ԱԱԾ-ն ձերբակալել է Պետական վերահսկողական ծառայության 4 աշխատակցի, այդ թվում՝ վարչության պետերի։ Հետագայում ՊՎԾ-ն հանդես էր եկել հայտարարությամբ՝ պնդելով, որ տարածված լուրերը խեղաթյուրված են. ձերբակալվել էին 2 աշխատակից՝ Սամվել Ադյանը եւ Գեւորգ Խաչատրյանը, ովքեր ավելի ուշ կալանավորվեցին։ Գործով կալանավորված երրորդ անձը Տարոն Ավետիսյանն էր։
Նշենք, որ մամուլում լուրեր են շրջանառվում, որ գործի հիմքում բժշկական, մասնավորապես՝ «Զորաշեն» ՍՊԸ-ի շահած բժշկական ոլորտի տենդերներն են։ Բուժհիմնարկներին դիալիզի սարքեր մատակարորող «Ֆրիզանյուզ» ընկերության ղեկավարը հայտարարել էր, որ Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցները ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի գիտությամբ մի շարք փոփոխություններ են մտցրել գնումների գործընթացում, որի արդյունքում մրցույթում հաղթել է կահույք ներկրող «Զորաշեն» ընկերությունը:
Դեպքից հետո Դավիթ Սանասարյանը իր աջակցությունն էր հայտնել աշխատակիցներին՝ ասելով, որ նրանք լավագույն աշխատակիցներից են. «Սամվել Ադյանն ու Գեւորգ Խաչատրյանը Պետական վերահսկողական ծառայության օրինակելի ու լավագույն աշխատակիցներից են: Էդ մարդկանց մեղքը պետք ա ապացուցվի»,- փետրվարի 28-ին հայտարարել էր նա։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները