Ռ. Քոչարյանի դիմումի հիման վրա գործի քննությունը ՍԴ-ն հետաձգել է
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը որոշելու վերաբերյալ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում վարույթ ընդունված գործի քննությունը հետաձգվել է։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՍԴ աշխատակարգային որոշումից։
Հիշեցնենք, որ ի սկզբանե ՍԴ-ն նիստի օր էր նշանակել ապրիլի 9-ին, իսկ քննությունը պետք է տեղի ունենար գրավոր ընթացակարգով։ Սակայն նշված ժամանակահատվածը, պարզվում է, բավարար չի եղել, եւ ՍԴ-ն լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտություն է տեսել. «Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից, որոշեց «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի դատաքննությունը սկսելու ժամկետը 2019 թվականի ապրիլի 9-ի ժամը 10.00-ից հետաձգել 2019 թվականի մայիսի 7-ին՝ ժամը 10.00-ին»:
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Քոչարյանի պաշտպան Արամ Վարդեւանյանը «Փաստինֆո»-ին հայտնել էր, որ ՍԴ են ներկայացվել 3 դիմում. «Առաջին դիմումին, որը թեև վարույթ չընդունվեց, բայց չափազանց կարևոր հարցադրման վերաբերյալ սպառիչ պատասխան տրվեց՝ աշխատակարգային որոշմամբ, այն է՝ միայն Սահմանադրական դատարանը կարող է վերջնական և համապարտադիր լուծում տալ սահմանադրական նորմերի վերաբերյալ հարցերին: Հունվարի 18-ին ՀՀ սահմանադրական դատարան ներկայացվել էր երկրորդ դիմումը որը վերաբերում էր քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասին, որով առաջանում է արդար դատաքննության և օրինականության սահմանադրական իրավունքի և սկզբունքի խախտման իրավիճակ, քանի որ վճռաբեկ դատարանը կիրառում է գործն ըստ էության չլուծող ինչպես օրինակ կալանքի որոշումն է այն լիազորությունները որոնք վերաբերում են գործն ըստ էության լուծող դատական ակտերին: Եվ առհասարակ վճռաբեկ վարույթում կալանքի քննության ողջամիտ ժամկետներում քննության և այլ հիմնախնդիրների վերաբերյալ իրավունքի բացին: Փետրվարի 12-ին Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշմամբ որոշել է վարույթ ընդունել և դատաքննությունը սկսելու օր է դիտարկել ապրիլի 9-ը»,- նշել էր նա։
Սահմանադրական դատարանի` 2019 թվականի փետրվարի 12-ի ՍԴԱՈ-13 աշխատակարգային որոշման 2-րդ կետը, որով գործի քննությունը նշանակվել էր մայիսի 7-ին, ուժը կորցրած է ճանչվել մարտի 29-ի աշխատակարգային որոշմամբ։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները