Մաքսանենգ բիզնեսը Չինաստանից Հայաստան է հասել
Հայաստանում որոշակի ժամանակ է եղջերուների, որմզդեղնի, սայգայի եղջյուրների վաճառքի մասին հայտարարություններ են հայտնվել: Նման հայտարարությունները նկատվել են Դիլիջանում, Երեւանում, այլ վայրերում:
NEWS.am-ի թղթակիցը պարզաբանումների համար դիմել է կենսաբանական գիտությունների թեկնածու Կարեն Աղաբաբյանին՝«TSE ՝ կայուն էկոհամակարգերի ուղղությամբ» հկ գործադիր տնօրենին:
Ըստ փորձագետի, խոսքն, ամենայն հավանականությամբ, անօրիանկան բիզնեսի մասին է:
«Բանն այն է, որ Չինաստանում շատ են տարածված տարատեսակ դեղաթույները, երիտասարդության էլիքսիրները, պոտենցիայի բարձրացման համար խոտաբույսերը, դրանցում օգտագործվում են կենդանիների մարմնի մասեր՝ արջի, վագրի, ընձառյուծի մագիլներ, սայգայի եղջյուրներ:
Այդ դեղերի արդյունքը բավական վիճելի է, բայց դրանք բավականին տարածված են դյուրահավատ զբոսաշրջիկների շրջանում: Սա Չինաստանի խնդիրն է որոշակի երկրների հետ եւ ինչպես տեսնում ենք, ոչ միայն նրանց հետ», - նշեց Աղաբաբյանը:
Փորձագետը հիշեցրեց, որ Ռուսաստանում դեղանյութեր պատրաստող չինացի ձեռներեցների ապօրինի հետաքրքրության առարկան վագրերն են, ընձառյուծները, Ղազախստանում ՝ սայգաները:
«Որոշ տվյալներով՝ ամեն տարի ոչնչացվում է մոտ 1000 սայգա», - նշեց Աղաբաբյանը:
Տվյալ խնդիրը երկու կողմ ունի: Առաջին հերթին դա որսագողությունն է, քանի որ բոլոր վերոնշյալ կենդանիները ներառված են Կարմիր գրքում:
Երկրորդ՝ CITES Կոնվենցիայի խախտում է (Անհետացման վտանգի տակ գտնվող վայրի ֆաունայի եւ ֆլորայի տեսակների միջազգային առեւտրի կոնվենցիա):
Տվյալ կոնվենցիան արգելում է ոչ միայն կենդանիների, այլեւ մարմնի մասերի վաճառքը:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները