Համացանցի օգտատերերը ծաղրել են արյան անալիզ հանձնող Պյոտր Պորոշենկոյին և Վլադիմիր Զելենսկիին
Համացանցի օգտատերերը ծաղրել են արյան անալիզ հանձնող Ուկրաինայի նախագահի թեկնածուներ Պյոտր Պորոշենկոյին և Վլադիմիր Զելենսկիին, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։
Հիշեցնենք, որ նախօրեին Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն և նախագահական ընտրությունների 2-րդ փուլ անցած Վլադիմիր Զելենսկին իրենց հեռուստաբանավեճից առաջ արյան մեջ ալկոհոլի և թմրանյութի պարունակությունը ստուգելու անալիզ են հանձնել: Բուժզննումը մրցակիցների հանդիպման պայմաններից մեկն է եղել, ինչն էլ ծաղրի առարկա է դարձել համացանցում։
«Ո՞վ կարող է ինձ բացատրել, բանավեճից առաջ ինչի՞ համար է պետք արյուն հանձնել»,- գրել է օգտատեր Նատալի Չեկունովան։
«Պետք է հոգեբույժի էլ դիմեին»,- գրել է Ելենա Կուզմինան։
Օգտատերերից մեկն էլ գրել է, որ լիովին երջանկության համար պետք է Յուլյա Տիմոշենկոյին հրավիրեին, որպեսզի նա անալիզը վերցներ։
«Հավանաբար, կհաղթի նա, ում մոտ էրիտրոցիտների մակարդակն ամենաբարձրն է»,-գրել է Syava Razkevich-ը։
Ավելի վաղ Զելենսկին հայտարարել էր, որ հեռուստաբանավեճին կմասնակցի, եթե այն անցկացվի «Օլիմպիյսկի» մարզադաշտում: Բացի այդ նա պահանջել էր, որ ինքն ու Պորոշենկոն բանավեճից առաջ անալիզներ հանձնեն:
Պորոշենկոն ընդունել էր մրցակցի առաջարկը:
Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունները կայացել են մարտի 31-ին: Երեսունինը թեկնածուից որևէ մեկին չի հաջողվել անհրաժեշտ քանակությամբ ձայներ հավաքել, ինչի արդյունքում նշանակվել է 2-րդ փուլ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026