Վարչապետի հանձնարարականից հետո ֆեյքեր են ջնջվել
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Վարչապետի հանձնարարականը սկսել է կատարվել։ Երեկ ձերբակալվել է ֆեյսբուք սոցիալական ցանցում շատ հայտնի էջերից մեկի՝ «դուխով Հայաստան բաց հասարակություն» էջի համակարգողը։ Այդ մասին երեկ հայտնել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ հավելելով, որ հարուցվել է քրեական գործ՝ ռասայական, կրոնական և ազգային ատելություն սերմանելու հատկանիշներով։ Թե ով է այդ անձնավորությունը, առայժմ գաղտնի է պահվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այդ անձը կապ ունի նախկին իշխանությունների հետ:
Նկատենք, որ ֆեյքերին հայտնաբերելու մասին ՀՀ վարչապետի հանձնարարականը վերաբերում է հենց այն դեպքերին, երբ գործ ունենք քրեորեն հետապնդելի կոչերի հետ: Իսկ նման կոչեր սոցիալական ցանցերում շատ են, և վերջին նշվածը բացառություն չէ:
Ու «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վարչապետի հանձնարարականից հետո շատ կեղծ օգտատերեր ջնջել են իրենց հաշիվները, փակել էջերը՝ մաքրելով հետքերը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները