Ո՞րն է ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի երկարամյա գործադիր տնօրենի պաշտոնից ազատման իրական պատճառը
«Հրապարակը» գրում է. «Երեկ տեղեկացանք, որ աշխատանքից ազատման դիմում է գրել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի երկարամյա գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը` ԽՍՀՄ պետական ականավոր գործիչ Ալեքսան Մատվեյիչի որդին: Նա 20 տարուց ավելի կառավարում էր սկզբում Սոցներդրումների հիմնադրամը, ապա՝ Տարածքային զարգացման։
Տարիներ շարունակ հիմնադրամը դպրոցներ, մանկապարտեզներ, ինֆրաստրուկտուրա է կառուցել Հայաստանում։ Մեր տեղեկություններով, նա դեռ աշնանը ցանկացել է հեռանալ, սակայն հոգաբարձուների խորհուրդը, որը միջազգային կառույցների ներկայացուցիչներից է կազմված, կանխել է դա։
Մենք փորձեցինք պարզել, թե որն է դիմում գրելու պատճառը, ասացին՝ Կիրակոսյանը հեռանում է սեփական դիմումի համաձայն, թոշակի անցնելու կապակցությամբ։ Բայց իրական պատճառը, կարծում ենք, նոր իշխանությունների՝ հին կադրերին չհանդուրժելու եւ իրենց թիմակիցներին յուղոտ պաշտոնների տեղավորելու մեջ է»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները