Լայն վերաձևում Հայաստանի շուրջ. ո՞ւր կընկնի ծանրությունը
«Ժամանակը» գրում է. «ՆԱՏՕ-ի ստեղծման 70-րդ տարեդարձի առիթով Միացյալ Նահանգներում տեղի ունեցող արտգործնախարարների հավաքը դարձավ ամերիկա-թուրքական բախման հերթական առիթ: Թուրքիայի արտգործնախարարի հետ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպման առիթով պետքարտուղարությունը հայտնել է, որ Պոմպեոն Անկարային զգուշացրել է ռուսական կողմի հետ Ս-400 ՀՀՊ համակարգերի գործարքը ավարտին հասցնելու դեպքում աղետալի հետևանքի մասին:
ԱՄՆ-ն վերջին օրերին մի շարք նախազգուշացումներ է հղել Թուրքիային այդ գործարքից հրաժարվելու համար, իսկ օրերս էլ ԱՄՆ փոխնախագահ Փենսը հայտարարել էր, որ Անկարան պետք է ընտրի՝ կա´մ ՆԱՏՕ, կա´մ ՀՀՊ համակարգեր:
Անկարան իր հերթին դիմադրում է և փորձում հակադարձել ոչ պակաս կոշտությամբ: Կհասցնի՞ այդ իրողությունը ՆԱՏՕ-Թուրքիա ապահարզանի, Թուրքիան ի վերջո կհայտարարի՞ ՆԱՏՕ-ից դուրս գալու մասին, թե ավելի շուտ Վաշինգտոնն ու Բրյուսելը կթուլացնեն ճնշումը կամ կկորզեն զիջում Անկարայից և կգան համաձայնության: Համենայնդեպս մինչ այժմ կողմերը որդեգրել են այնպիսի դիրքորոշումներ, որոնց պայմաններում շատ դժվար, գործնականում անհնարին է դառնում փոխզիջումը: Կամ՝ Թուրքիան պետք է հրաժարվի Ս-400-ից: Իսկ դա իր հերթին նշանակելու է արդեն ռուս-թուրքական հարաբերության կառուցվածքի փոփոխություն, քանի որ գործարքը բերվել է քաղաքական այնպիսի մակարդակի, որ դրանից հրաժարումը չի կարող չբերել երկկողմ հարաբերության կառուցվածքի վերափոխման: Այլապես կստացվի գործնականում մի իրավիճակ, երբ Անկարան ուղղակիորեն ապտակում է Մոսկվային, իսկ Ռուսաստանը կուլ է տալիս այդ ապտակը:
Այդպիսով, գրեթե աներկբա է, որ ամերիկա-թուրքական կամ Թուրքիա-ՆԱՏՕ հարաբերության ներկայիս սրացումը ամենևին լոկ իրավիճակային չէ, այլ առնչվում է անվտանգության միջազգային համակարգի լայն տրանսֆորմացիա ենթադրող գործընթացի, որը այլևս ցանկացած ելքի պարագայում այդ տրանսֆորմացիային հանգեցնելու է:
Այլ հարց է, թե ինչպես և որ ուղղության վրա է լինելու ծանրության կենտրոնը՝ թուրք- արևմտյա՞ն, թե ռուս-թուրքական: Ակնառու է, որ երկու դեպքում էլ այն իր էական նշանակությունն ունի Հայաստանի համար՝ թե' հնարավորությունների, թե' իհարկե որոշակի ռիսկերի առումով:
Դա թերևս աքսիոմատիկ եզրակացություն է աշխարհաքաղաքական ցանկացած իրավիճակի համար, սակայն կասկածից վեր է, որ Երևանը պետք է ունենա պատրաստի սցենարներ ծանրության կենտրոնը թե' ռուսական, թե' արևմտյան ուղղությամբ ընկնելու պարագաների համար: Մի բան միարժեք է, որ Հայաստանի դիրքորոշման կենտրոնում պետք է լինի ինքնիշխանության սկզբունքը, քանի որ անգամ ստեղծվող կամ ձևավորվող հնարավորությունների օգտագործումը Երևանից պահանջելու է բավականին բարդ ու համարձակ որոշումներ, որոնք հնարավոր չեն առանց ինքնիշխանության»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները