Ֆինանսական բլոկում «լուսաբացներն այնքան էլ խաղաղ չե՞ն». Ջանջուղազյանը դեռ երկար կաշխատի
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պարոն Ջանջուղազյան, տեսակետ կա, որ ֆինանսական բլոկում «լուսաբացներն այնքան էլ խաղաղ չեն»` փոխվարչապետների առաջնահերթության բանավեճ կա կառավարությունում։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ասաց. «Էդպիսի բան հնարավոր չի»: Իսկ ինչպիսի՞ն են կոնկրետ Ձեր հարաբերությունները փոխվարչապետներ պարոն Գրիգորյանի եւ պարոն Ավինյանի հետ։ «Շատ աշխատանքային»: «Արմաթ» լաբորատորիաների ուշացած աշխատավարձի հետ կապված դիսկուսիայի ժամանակ բանավեճ ընթացավ նրանց միջեւ։
«Քննարկումը որպես բանավեճ ներկայացնել չի կարելի` քննարկում էր, էլի, որն էլ տվեց իր արդյունքները` որոշումներ կայացվեցին»: Ձեր աչքերում թաքնված ժպիտ կա հիմա։ «Ի՜նչ խորաթափանց հայացք ունեք. ինչպե՞ս երեւաց հատկապես աչքերիս ժպիտը, չնայած Դուք ազատ եք ձեր գնահատականներում»:
Չկա՞ տարաձայնություն նրանց միջեւ։ «Ավաղ` ոչ»: Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ Դուք ՀՀԿ-ական` «նախկին» թալանչիներից մնացած կադր եք: «Չէ, Դուք կարծես այլ հարց էիք ուզում տալ, թե ինչպես եմ ես վերաբերվում նրան, որ ես մի քիչ ավելի տարիքով եմ, քան մնացածը. շատ հանգիստ եմ վերաբերվում, որովհետեւ դա չի խանգարում ինձ երիտասարդ զգալ, այո` աշխատել եմ ու դեռ աշխատելու եմ եւ, որքան էլ տարօրինակ թվա, աշխատել սկսել եմ խորհրդային ժամանակներից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները