Ոստիկանները «բերման են ենթարկել» գերեզմանատանը շրջող այծին
Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի ոստիկանությունը արտասովոր դեպք է պատմել, որը տեղի է ունեցել ուրբաթ գերեզմանատանը. առավոտյան նրանք բերման են ենթարկել գերեզմանատանն անվրդով զբոսնող այծին, հաղորդում է UPI-ը:
Ռինջվուդի ոստիկանական բաժանմունքը պատմել է, որ դեպքը տեղի է ունեցել 08:15-ին, եւ սպաները որոշել էին, որ կենդանուն տեղափոխել էին այդտեղ արկղի մեջ, որը հայտնաբերվել էր մոտակայքում:
«Համաձայնեք, որ ամեն օր չես հանդիպի այծի, որը զբոսնում է գերեզմանոցում»,-ասել է լեյտենանտ Գլեն Էնդերը New Jersey Record-ին:
Ոստիկանությունն անմիջապես առաջ է քաշել վարկածը, որ կենդանուն բերել էին գերեզմանատուն զոհաբերության արարողություն կատարելու նպատակով:
Արդյունքում, դժբախտ կենդանին տեղափոխվել է կենդանիների հսկողության կենտրոն:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026