Աբխազիայում սահմանվել է մահապատիժ թմրանյութեր տարածելու համար
Աբխազիայի խորհրդարանի պատգամավորներն ընդունել են Երկրի Քրեական օրենսգրքում փոփոխություններ անելու մասին օրինագիծը, որը թմրանյութեր տարածելու համար նախատեսում է ցմահ ազատազրկում կամ մահապատիժ գույքի առգրավմամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Ազգային ժողովի մամուլի ծառայությանը:
«Ապրիլի 4-ին՝ խորհրդարանի հերթական նիստի ժամանակ, պատգամավորները վերջին ընթերցմամբ միաձայն ընդունել են օրինագիծը, որը խստացնում է առանձնակի խոշոր չափերով թմրանյութերի անօրինական շրջանառության համար պատիժը: Բացի տուգանքների զգալի աճի, օրինագիծը նախատեսում է ցմահ ազատազրկում կամ մահապատիժ գույքի առգրավմամբ: Թմրանյութերը տարածելու համար դատապարտվածները համաներման իրավունք չունեն»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Այդ օրինագիծը նախաձեռնող պատգամավոր Դմիտրի Դբարայի խոսքերով՝«օրենքն ուժի մեջ կմտնի 2020 թվականի հունվարի 1-ից»…
Հանրապետության գլխավոր դատախազությունում ՏԱՍՍ-ին պարզաբանել են, որ Աբխազիայում մահապատիժը դադարեցվել էր 1993 թվականից: Բացի այդ, «ազատազրկումից միայն 25 տարի անց մահապատժի դատապարտված անձը իրավունք ունի պատժամիջոցը փոխելու»: Ըստ դատախազության տվյալների՝ ներկայումս Աբխազիայի ՆԳՆ-ի քննչական կոմիտեում կան երեք ցմահ ազատազրկված դատապարտյալներ, իսկ մահապատժի դատապարտվածներ չկան:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026