Թրամփը Բայդենի մասին հումորային տեսանյութ է հրապարակել. նախկին փոխնախագահն արձագանքել է (տեսանյութ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է տարբեր կանանց կողմից երկրի նախկին փոխնախագահ Ջո Բայդենի հասցեին հնչող մեղադրանքներին, համաձայն որոնց՝ պաշտոնյան իրենց կամքին հակառակ դիպել է իրենց մարմնին:
Ինչպես նշում է washingtontimes.com կայքը, Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում հրապարակել է հումորային տեսանյութ, որում Բայդենը hետևից մոտենում է ինքն իրեն, ձեռքերը դնում իր ուսերին ու ինչ-որ բան շշնջում:
«Բարի վերադարձ, Ջո»,-տեսանյութը մակագրել է նախագահը:
Սրան ի պատասխան Ջո Բայդենն ասել է, որ «Թրամփն աննրբանկատ է ու, ինչպես միշտ, իրեն նախագահին «վայել» է պահում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, համացանցում բուռն քննարկումների առիթ է տվել ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենի և Պենտագոնի նախկին ղեկավար Էշ Քարտերի կնոջ՝ Ստեֆանիի «անհարմար» լուսանկարը:
2015թ. Էշ Քարտերի երդմնակալության արարողության ժամանակ արված լուսանկարում Բայդենը հետևից մոտեցել է պաշտոնյայի կնոջը, ձեռքերը դրել նրա ուսերին ու ականջին ինչ-որ բան է շշնջում:
Համացանցի օգտատերերը սկսել են ակտիվորեն քննարկել այն վարկածը, որ նախկին փոխնախագահը Ստեֆանիի կամքին հակառակ է նրան հպվել:
Սակայն Պենտագոնի նախկին ղեկավարի կինը հերքել էր այս կասկածները՝ քննադատելով բոլոր այն համացանցային «փորձագետներին», որոնք առանց ճշմարտությունն իմանալու ենթադրություններ են անում լուսանկարի վերաբերյալ:
Ստեֆանիի խոսքով՝ Բայդենն իրեն գրկել էր, քանի որ զգացել է, որ ինքն այդ պահին լարված էր: Բացի այդ, փոխնախագահը շնորհակալություն է հայտնել կնոջը նրա համար, որ նա ամուսնուն թույլ է տվել ծառայել նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում:
«Ինչ վերաբերում է ձեռքերն ուսերիս դնելուն, ապա նա դա արել էր ի նշան աջակցության»,-մանրամասնել է կինը:
Հայտնի է, որ ավելի վաղ երկու կին Բայդենին մեղադրել էին իրենց ոչ պատշաճ ձևով հպվելու համար, սակայն նախկին փոխնախագահն ընդգծել է, որ երբևիցե իրեն նման բան թույլ չի տվել:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026