Որքանո՞վ է օրինաչափ 2 մլրդ դրամ պարգեւավճար տալ ՊԵԿ-ին, երբ Գյումրիի ողջ բյուջեն 3 մլրդ է. գյումրեցին՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրի կատարած աշխատանքային այցի ժամանակ բնակիչներից մեկը հետաքրքրվեց, թե որքանո՞վ է օրինաչափ, որ կառավարությունը 2 մլրդ դրամի պարգեւավճար է սահմանում ՊԵԿ-ի համար, իսկ Գյումրիի ողջ բյուջեն ընդամենը 3 մլրդ դրամ է:
Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ դա օրինաչափ է:
«Եթե այդ գերատեսչության առջեւ խնդիր է դրված 40 մլրդ դրամով ավելի հարկեր հավաքել, որը պետք է ծախսվի այդ թվում նաեւ Գյումրիում, ապա այո, օրինաչափ է:
Դա տրվել է ի պատասխան այն գործողության, որի արդյունքում այս տարի պետական բյուջեում 40 մլրդ դրամի գերակատարում ենք ունենալու, որի արդյունքում ուսուցիչների աշխատավարձն է ավելանալու, այդ թվում գյումրեցի: Դրա արդյունքում մենք 310 կմ ճանապարհ ենք նորոգելու, այդ թվում Գյումրի բերող, որի արդյունքում 10 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր ենք իրականացնելու, այդ թվում Գյումրիում: 590 մլն դրամի սուբվենցիա է իրականացվելու միայն Գյումրիում»,-հայտարարեց վարչապետը:
Նա նաեւ նկատեց. «Մենք հիմա կարող ենք ամեն ինչ կտրել, բայց դրա արդյունքում կոլապսում կհայտնվենք»:
Հիշեցնենք, որ ապրիլի 4-ի կառավարության նիստում որոշում կայացվեց ՊԵԿ-ի պարգեւավճարների գումարն ավելացնել 1,5 մլրդ դրամով եւ հասցնել 2,3 մլրդ դրամի:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները