Թերեզա Մեյը նամակով դիմել է Տուսկին ու խնդրել «Բրեքզիթ»-ի վերջնաժամկետը երկարաձգել մինչև հունիսի 30-ը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն ապրիլի 5-ին նամակով դիմել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին՝ խնդրելով մինչև հունիսի 30-ը երկարաձգել «Բրեքզիթ»-ի (Միացյալ Թագավորության դուրս գալը ԵՄ կազմից) վերջնաժամկետն ու բրիտանացի օրենսդիրներին թույլ տալ համաձայնության գալ «Բրեքզիթ»-ի համաձայնագրի վավերացման հարցում, հայտնում է Reuters-ը:
«Միացյալ Թագավորությունն առաջարկում է վերջնաժամկետը երկարաձգել մինչև 2019թ. հունիսի 30-ը»,-իր նամակում գրել է Մեյը:
The Guardian-ի փոխանցմամբ՝ վարչապետը մանրամասնել է, որ եթե համաձայնագիրը հաստատվի մինչ այդ ժամկետը, ապա Մեծ Բրիտանիայի խնդրած ժամկետի երկարաձգումը կավարտվի ավելի շուտ:
Մեյն ընդգծել է, որ Լոնդոնն ամեն ինչ անում է ժամկետում տեղավորվելու և «Բրեքզիթ»-ի գործարքը նախքան ԵՄ խորհրդարանական ընտրությունների անցկացումն ավարտելը:
«Սակայն միևնույն ժամանակ մենք կշարունակենք նախապատրաստվել ընտրություններին, որպեսզի համաձայնագիրը ճիշտ ժամանակին չվավերացնելու դեպքում, մասնակցենք ընտրություններին»,-գրել է Մեյը:
Ավելի վաղ The Guardian-ը հայտնել էր, որ Տուսկը պատրաստվում է դիմել ԵՄ անդամ 27 պետություններին՝ առաջարկելով Մեծ Բրիտանիային 1 տարվա «ճկուն» ժամկետ տրամադրել «Բրեքզիթ»-ի հարցը վերջնականապես լուծելու համար:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում ԵՄ-ից անկախանալու հանրաքվեն անցկացվել է 2016թ.: Սակայն առ այսօր Լոնդոնը չի վավերացրել Բրյուսելի հետ համաձայնեցված համաձայնագիրը՝ պնդելով, որ դրա որոշ դրույթներ չեն բխում Մեծ Բրիտանիայի շահերից: Ըստ նախնական ծրագրի՝ «Բրեքզիթ»-ը պետք է հաստատված լիներ 2019թ. մարտի 29-ի դրությամբ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026