Կառավարության աշխատակազմում 150 հաստիք կավելանա
Տեւական ժամանակ է՝ «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում նախատեսված փոփոխությունները, մասնավորապես` դրա հետեւանքով սպասվող կրճատումները, դարձել են հանրության մոտ ամենալայն քննարկվող թեմա։ Եվ հետաքրքիր է, որ չնայած նախագիծն արդեն ուղարկվել է խորհրդարան, սակայն մինչեւ այժմ իշխող ուժի ներկայացուցիչներն այդպես էլ չեն պատասխանել հարցին՝ սպասվող օպտիմալացումների՝ նախարարությունների թվի կրճատման հետեւանքով որքան մարդ կդառնա գործազուրկ։ Միայն հայտնի է, որ օպտիմալացումից հետո աշխատակիցները գնահատվելու են բալային համակարգով, եւ հետագայում կրճատումներն այդ տրամաբանությունից ելնելով են լինելու։ Սակայն այդտեղ էլ ընդդիմադիր ուժերը ռիսկեր են տեսնում:
Վերջիններս, հղում անելով օրենսդրության պահանջներին, ընդգծում են՝ երկարամյա աշխատողները կշարունակեն մնալ իրենց պաշտոններում, իսկ թավշյա հեղափոխությունից հետո աշխատանքի անցած նոր կադրերը, օրենսդրության համաձայն, հավանաբար զիջելու են իրենց տեղը:
Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կառավարության աշխատակազմում նախատեսվում է մոտ 150 հաստիք ավելացնել, սակայն այդ հաստիքներից միայն 20-25-ն են լինելու նոր ստեղծվելիք Սփյուռքի հարցերով հանձնակատարի գրասենյակի աշխատակիցներ, քանի որ այդ քանակն է սահմանում օրենքը: Միեւնույն ժամանակ, նշենք, որ Սփյուռքի նախարարությունն ունի 70 քաղծառայող եւ 10-12 հայեցողական պաշտոնյա, եւ, փաստորեն, նրանց մի մասը օպտիմալացման հետեւանքով դուրս է մնալու:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները