Հարավային Կորեայի իշխանությունները հայտարարել են ազգային աղետի մասին՝ կապված անտառային հրդեհների հետ (ֆոտո)
Հարավային Կորեայի իշխանությունները հայտարարել են ազգային աղետի մասին՝ կապված գրեթե ամբողջ երկիրն ընդգրկած անտառային հրդեհների հետ:
AFP-ն հայտնում է, որ նախօրեին ուշ երեկոյան կրակը բռնկվել է Գոզոնգ քաղաքում ճանապարհի երկայնքով: Սակայն ուժգին քամու պատճառով կրակն արագ տարածվել է լեռնային շրջաններում՝ այրելով 400 տուն եւ 500 հա հող:
Տարհանվել է մոտ 4 հազար մարդ, մեկը զոհվել է, 11-ը՝ վնասվածքներ ստացել:
Ազգային հակահրդեհային գործակալությունը հայտնել է, որ կրակի դեմ պայքարելու համար ուղարկվել է ավելի քան 780 հրշեջ մեքենա եւ փրկարար ծառայության մոտ 10 հազար աշխատակից: Զինվորականներն օգնության են ուղարկել 32 ուղղաթիռ, ինչպես նաեւ սեփական հրշեջ մեքենաները եւ 16 հազար 500 զինվորի: Հաջողվել է հիմնական հրդեհը վերահսկողության տակ վերցնել, սակայն մյուսները դեռ շարունակում են այրվել:
Կենտրոնական կառավարությունը հայտարարել է ազգային աղետի մասին՝ տուժած շրջաններին տրամադրելով հատուկ օգնություն, ներառյալ ապրանքներ եւ սարքավորումներ, եւ արգելելով վտանգավոր գոտիներ մուտքը:
Սեուլը վերջին անգամ նման հայտարարություն էր կատարել 2007 թվականին, երբ արեւմտյան առափնյա հատվածում նավթ էր թափվել:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026