Գլոբալ տաքացումը կարող է վերակենդանացնել Անտարկտիդայի հինավուրց անտառները
2,6-5,3 միլիոն տարի առաջ Երկրի վրա շարունակվում էր համեմատաբար տաք ժամանակաշրջան, որի ընթացքում սկսվել էր կաթնասունների ժամանակակից տեսակների առաջացումը, ներառյալ մարդկային ցեղի առաջին ներկայացուցիչները։ Այն ժամանակ միջին ջերմաստիճանը 2-4°С-ով բարձր էր այժմվանից, իսկ օվկիանոսի մակարդակը բարձր էր 20-25 մետրով։ Սակայն, հնարավոր է, շուտով մենք կտեսնենք թե՛ մեկը, թե՛ մյուսը, քանի որ ածխաթթու գազի պարունակությունը մթնոլորտում այսօր արդեն հասել է այն ժամանակվա մակարդակին՝ հայտնում է Naked-Science-ը։
Այս հարցին է նվիրված եղել Լոնդոնում Թագավորական օդերեւութաբանական միության (RMS) անցկացրած համաժողովը։ Եթե դուք միացնեք վառարանը եւ ջերմաստիճանը 200 դնեք, այն միանգամից չի բարձրանա, այլ ժամանակ կպահանջի։ Նույնը տեղի է ունենում կլիմայի հետ»,- իր ելույթում ասել է գեոֆիզիկոս Մարտին Զիգերտը։ Գիտնականը նշել է, որ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանի սկզբից միջին ջերմաստիճանը բարձրացել է 1°С-ով, մթնոլորտում ածխաթթու գազի պարունակությունը 280-ից հասել է 412-ի, ինչը վկայում է առաջիկա հարյուրամյակներում գլոբալ տաքացման շարունակվելու մասին։
Սառույցների հալչելը եւ համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացումը ավելի շատ ժամանակ կպահանջի, սակայն գիտնականի կարծիքով՝ շուտով մենք կհասնենք այն կլիմային, որը հիշեցնում է պլիոցենի ժամանակները։ Այն ժամանակներում, ըստ գիտնականների, Անտարկտիդայում, Հարավային բեւեռից 500 կմ հեռու աճում էին լայնատերեւ եւ փշատերեւ անտառներ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ ամռանը այստեղ ջերմաստիճանը հասնում էր 5°С՝ ժամանակակից մակարդակից 20-25 աստիճանով բարձր։ Հենց այս ուղղությամբ է մնացած աշխարհի հետ միասին շարժվում Անտարկտիկան այսօր։

















































«Այլմոլորակային» մողեսները հարձակվել են ամերիկացիների վրա
Քենիայի արգելոցում լուսանկարիչը ֆիքսել է ընձառյուծների «ակրոբատիկ հնարքները» (լուսանկարներ)
Մեդուզային օդ նետող դելֆինը դարձել է համացանցի աստղ (տեսանյութ)
WWF-Հայաստանը «Արևիք» ազգային պարկում ընձառյուծ է լուսանկարել
Ալյասկայում որմզդեղնը տապից պաշտպանվելու հիանալի միջոց է գտել (տեսանյութ)
Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026