Արսեն Թորոսյանի եկամուտն ու դրամական միջոցները. ի՞նչ գույք է նա վաճառել
«Փաստ» թերթը գրում է.
«Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. տարեկան հայտարարագիրը: Հանձնաժողովի կայքում հրապարակված հայտարարագրի համաձայն՝ առողջապահության նախարարը անշարժ գույք չունի: Նա հայտարարագրել է «BMW 528» եւ «BMW X5 3.0 I» մակնիշի ավտոմեքենաներ, որոնք առկա են եղել հարկային տարվա սկզբում: Հարկային տարում ավտոմեքենաներն օտարվել են. «BMW 528»-ը վաճառվել է 4 200 000 ՀՀ դրամով, իսկ «BMW X5 3.0 I»-ը՝ 8 700 000 ՀՀ դրամով:
Հայտարարատու պաշտոնատար անձի հարկային տարում հանձնած կամ վերադարձրած փոխառությունները ենթաբաժնում նախարարը հայտարարագրել է 20 331 ՀՀ դրամ փոխառություն:
Ա. Թորոսյանի դրամական միջոցները 2018թ. հարկային տարվա սկզբում կազմել են 435 000 ՀՀ դրամ, 15 000 եվրո եւ 21 000 ԱՄՆ դոլար: Նշված դրամական միջոցների չափերը հարկային տարվա վերջում համապատասխանաբար կազմել են 1 925 000 ՀՀ դրամ, 22 000 եվրո եւ 1400 ԱՄՆ դոլար: Ա. Թորոսյանի եկամուտների հանրագումարը 2018թ. կազմել է 26 245 000 ՀՀ դրամ: Նշված հանրագումարից 6 520 000 ՀՀ դրամը եւ 5 700 000 ՀՀ դրամը գոյացել են երկու աշխատավարձերից:
Վարձակալության դիմաց ստացված վճարը կամ այլ հատուցումը ենթաբաժնում էլ նշված է 1 125 000 եկամտի մասին: Իսկ 8 700 000 ՀՀ դրամը եւ 4 200 000 ՀՀ դրամը գույքն օտարելուց են գոյացել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները