WikiLeaks-ի հիմնադրին Էկվադորի դեսպանատնից կվտարեն
WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին «մի քանի ժամվա կամ օրվա» ընթացքում Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից կվտարեն: Այս մասին նշված է կազմակերպության Twitter-յան էջում, փոխանցում է ՌԲԿ-ն:
WikiLeaks-ը վկայակոչել է Էկվադորում մի բարձրաստիճան պաշտոնյայի: Նրա տեղեկություններով Ասանժի վտարման համար որպես պատճառ կօգտագործվի օֆշորային թղթերի հետ կապված սկանդալը, որն առնչվում է Էկվադորի նախագահ Լենին Մորենոյին:
WikiLeaks-ի աղբյուրի տեղեկություններվ՝ Էկվադորն արդեն Ասանժի կալանքի հարցով պայմանավորվել է Մեծ Բրիտանիայի հետ: Էկվադորի ԱԳՆ-ն, իր հերթին, այս տեղեկությունն ասեկոսե է անվանել եւ հրաժարվել է այն մեկնաբանել, փոխանցում է El Commercio-ն:
WikiLeaks-ի հիմնադիրը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն է 2012 թվականից: Նա ապաստան էր խնդրել, որպեսզի խուսափի Շվեդիա արտահանձնելուց: Այս երկրում Ասանժին մեղադրել են բռնաբարության, ինչպես նաեւ ոտնձգության եւ սեքսուալ բնույթի գործողությունների հարկադրելու մեջ: WikiLeaks-ի հիմնադիրը նաեւ վախենում է ԱՄՆ արտաքսվելուց, որտեղ նրան սպառնում է մինչեւ 35 տարվա բանտարկություն կամ մահապատիժ Պետքարտուղարության գաղտնի փաստաթղթերը հրապարակելու համար:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026