Արմեն Սարգսյանը որոշել է ազատվել Բաղրամյան 26-ի ոսկեզօծ ինտերիերից. Հրաժարվում է Փաշինյանի կաբինետից
«Հրապարակ» թերթը գրում է.
«Արմեն Սարգսյանը, տեղափոխվելով նախագահական նստավայր՝ Բաղրամյան 26, իրեն այնքան էլ հարմարավետ չի զգում այս շենքում։ Ուստի որոշել է նախագահականը թարմացնել, կոսմետիկ նորոգում անել՝ համապատասխանեցնելով իր ճաշակին ու պահանջներին։ Եվ դա, բնականաբար, անելու է բյուջեի հաշվին, այնպես, ինչպես բյուջեի հաշվին ձեռք բերեց նոր ու շքեղ Mercedes-Maybach-ը։
Մեր տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանը մտադիր է նախ հրաժարվել այն կաբինետից, որտեղ Նիկոլ Փաշինյանն էր նստում, նրանից առաջ էլ՝ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը, եւ տեղափոխվել այլ աշխատասենյակ։
Բացի այդ, բրիտանական նուրբ ու արիստոկրատ ճաշակ ունեցող նախագահին դուր չի գալիս նախագահականի ոսկեզօծ, թանկ ու ձեւավոր նախշերով նորոգումը, ուստի մտադիր է նորոգել այն՝ ավելի ավանգարդ ոճ հաղորդելով դահլիճին ու առհասարակ շենքին։
Մեր տեղեկությունները նորոգումների մասով նախագահականից չհերքեցին․ «Հանրապետության նախագահն օգտագործում է նախագահական նստավայրի վարչական շենքի Հայաստանի Հանրապետության նախագահի համար նախատեսված աշխատասենյակները:
Տարվա ընթացքում ծրագրվում է ՀՀ նախագահի աշխատակազմի համար նախատեսված միջոցների շրջանակում եւ հնարավոր տնտեսումների հաշվին մասնակի վերանորոգում իրականացնել հանրապետության նախագահի նստավայրի վարչական շենքի ընդհանուր օգտագործման տարածքներում՝ հատկապես միջանցքներում եւ դահլիճներում, որտեղ անցկացվելու են մշակութային տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ համերգներ, ցուցահանդեսներ, շնորհանդեսներ»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները