Երևան-Գյումրի արագընթաց էլեկտրագնացքի չվերթը չեղարկվել է Նիկոլ Փաշինյանի Գյումրի մեկնելու պատճառով
Նիկոլ Փաշինյանի վաղը Գյումրի կատարելիք այցի պատճառով չեղարկվել է Երևան-Գյումրի արագընթաց գնացքի մեկնումը: Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամուլի խոսնակ Ռուբեն Գրձելյանը: «Գիտեք, որ վաղը վարչապետի այցն է Գյումրի լինելու, այդ ժամին մեկնում ունեինք, որը չեղարկվել է: Միայն առավոտվանն է չեղարկվել: Վարչապետի այցի հետ կապված մի չվերթը հանվում է»,- ասաց նա: Հարցին՝ նախապես տոմսեր վաճառվե՞լ էին, մամուլի խոսնակը բացասական պատասխան տվեց:
Հիշեցնենք, որ այսօր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն հայտարարել էր, որ տեխնիկական պատճառներով չեղարկվում է ապրիլի 5-ին՝ ժամը 09:40-ին Երևանի երկաթուղային կայարանից մեկնող Երևան-Գյումրի արագընթաց գնացքի մեկնումը: «Երևան-Գյումրի-Երևան երթուղու այլ արագընթաց էլեկտրագնացքները, որոնք մեկնում են Գյումրիից 09:05 և 17:10 ու 17:15-ին՝ Երևանից, աշխատելու են առանց փոփոխությունների: Անփոփոխ է մնում նաև արագընթաց էլեկտրագնացքների՝ ապրիլի 6-7-ի չվացուցակը»,- ասված էր հայտարարության մեջ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է Գյումրի:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները