Սեուլը քննարկում է Փհենյան հատուկ դեսպանորդ ուղարկելու հնարավորությունը
Հարավային Կորեան միջուկային բանակցությունների վերսկսման ջանքերի շրջանակում դիտարկում է Հյուսիսային Կորեա հատուկ դեսպանորդ ուղարկելու հնարավորությունը, հաղորդում է AP-ն:
Հյուսիսային Կորեայի մկիջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունները փակուղի են մտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընի երկրորդ գագաթնաժողովից հետո:
Բանակցություններն ավարտվել էին առանց որեւէ համաձայնության: Ավելին, դժգոհ Թրամփը վաղաժամ հեռացել էր Հանոյից:
Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը հաջորդ շաբաթ Վաշինգտոն կմեկնի, որպեսզի Թրամփի հետ քննարկի միջուկային դիվանագիտությունը:
Ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական Չունգ Յույ-Յոնգը օրենսդիրներին ասել է, որ կառավարությունը նաեւ քննարկում է Հյուսիսային Կորեա հատուկ դեսպանորդելու հնարավորությունը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026