Freedom House-ը դատապարտել է Ադրբեջանում քաղակտիվիստների հետապնդումների նոր ալիքը
Միջազգային իրավապաշտպան Freedom House կազմակերպությունը դատապարտել է քաղակտիվիստների եւ ԼԳԲՏ հանրույթի ներկայացուցիչների հետապնդումների նոր ալիքն Ադրբեջանում։
«Freedom House-ը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը դադարեցնել նախկին քաղբանտարկյալների հետապնդումներն ու ահաբեկումները եւ վերջ տալ ԼԳԲՏ հանրույթի կալանումների նոր ալիքին»,- ասել է Freedom House-ում Եվրոպայի եւ Եվրասիայի ծրագրերի տնօրեն Մարկ Բերենդը, տեղեկացնում է contact.az-ը։
«Այդ ձերբակալությունները չեղարկում են բարի կամքը, որն արտահայտվել է նախագահ Իլհամ Ալիեւի կողմից համաներման ակտով, եւ վկայում են այն մասին, որ Ադրբեջանում շարունակվում է ճնշումն ընդդիմության եւ խոսքի ազատության հանդեպ։ Երկրի առավել խոցելի քաղաքացիների ճնշումը գործիք է ընդհանրապես հասարակության հանդեպ հսկման պահպանման»,- ավելացրել է նա։
Կազմակերպության տվյալներով՝ վերջին օրերին Ադրբեջանում կալանվել են ԼԳԲՏ հանրույթի տասնյակ ներկայացուցիչներ, իսկ մի քանի նախկին քաղբանտարկյալներ հարցաքննվել են կամ կալանվել 2019 թվականի մարտի 16-ի համաներմամբ ազատ արձակվելուց երկու շաբաթ անց։
Ապրիլի 1-ի երեկոյան ոստիկանությունը Բաքվում կալանել է ԼԳԲՏ հանրույթի առնվազն 14 ներկայացուցչի, հիմնականում տրանսսեքսուալների։ Տեղեկությունների համաձայն՝ կալանվածները ստիպված են եղել բուժզննում անցնել, մի մարդ մեղադրվել է «աննշան խուլիգանության» մեջ, մյուսները դատապարտվել են 30-օրյա ձերբակալության կամ տուգանվել են։
«Մինորիտար Ադրբեջանը»՝ ԼԳԲՏ տեղի կազմակերպությունը նույնպես տեղեկացրել է, որ ոստիկանությունն ակտիվորեն հետապնդում է տրանսսեքսուալներին ինտերնետի միջոցով։
Բացի այդ, NIDA դեմոկրատական քաղաքացիական շարժման անդամ Բայրամ Մամեդովը ձերբակալվել է համաներումից երկու շաբաթ հետո եւ դատապարտվել 30-օրյա բանտարկության անհնազանդության մեղադրանքով։ Բողոքարկման լսումների ժամանակ Մամեդովն ասել է, որ ենթարկվել է դաժան վերաբերմունքի իշխանությունների կողմից, նրա դեմքին երեւում էին կապտուկներ։
Բացի այդ, քաղբանտարկյալ եւ NIDA-ի ակտիվիստ Գիյաս Իբրահիմովը, որը նույնպես վերջերս էր ազատ արձակվել, բերման է ենթարկվել ոստիկանական բաժանմունք՝ «պրոֆիլակտիկ զրույցի» պատրվակով։ Վերջերս ազատ արձակված մի քանի այլ բանտարկյալներ նույնպես տեղեկացրել են, որ ոստիկանությունն իրենց կանչում է նման պատրվակներով։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026