Վարչապետի որոշումները չեն քննարկվում, այլ կատարվում են. Արթուր Վանեցյանը՝ իր մորն աշխատանքից ազատելու մասին
Վարչապետի որոշումներն առհասարակ չեն քննարկվում, այլ պետք է կատարվեն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 4–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով իր մորը՝ Մարգարիտ Ազարյանին, վարչապետի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից ազատելու Նիկոլ Փաշինյանի որոշման պատճառներին։
Լրագրողների դիտարկմանը, որ կան կարծիքներ, որ դա քայլ էր՝ ուղղված Արթուր Վանեցյանի դեմ, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Որոշման մեջ պարզ գրված է՝ իր դիմումի համաձայն»։
Դիտարկմանը, որ վարչապետի խոսնակն այլ մեկնաբանություն էր տվել, Վանեցյանը պատասխանեց. «Վարչապետի խոսնակի մեկնաբանությունը մեկնաբանելու ցանկություն չունեմ, ինչ ասվել է, ասվել է։ Մի անձնավորեք այս գործընթացը։ Իմ մայրն աշխատել է պետական համակարգում երկար տարիներ, երբ ես դպրոցական եմ եղել, շարունակել է աշխատել, երբ ես ԱԱԾ տնօրեն եմ աշխատել, իմ և մորս աշխատանքն իրար մի կապեք, այդ թեման փակեք»։
Նշենք, որ ավելի վաղ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, անդրադառնալով մեկ օրում վարչապետի աշխատակազմի երեք պաշտոնյաներին ազատելու Փաշինյանի որոշմանը, ասել էր. «Երեք պաշտոնյաներն էլ ազատվել են վարչապետի հանձնարարականը պատշաճ չկատարելու պատճառով»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 2–ին Ալեքսանդր Մխիթարյանն ազատվել է վարչապետի արարողակարգի պատասխանատուի պաշտոնից, Արթուր Սարգսյանը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից, Մարգարիտ Ազարյանը՝ աշխատակազմի կադրերի եւ անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները