Boeing 737 MAX-ը կարող էր վթարվել թռչնի հետ բախման պատճառով
Ethiopian Airlines ընկերության Boeing 737 MAX 8 ինքնաթիռը, որը կործանվել էր մարտին, կարող էր վթարի ենթարկվել թռիչքի ժամանակ տվիչի վնասվածքի պատճառով, տեղեկացնում է ABC News-ը՝ հղում կատարելով փորձագետներին մոտ կանգնած աղբյուրներին, որոնք հետաքննում են ավիաաղետի պատճառները։
Մասնագետների կարծիքով՝ տվիչը վնասվել էր կողմնակի առարկայի կամ թռչնի հետ բախման հետեւանքով։ Այդ վնասվածքը սխալմամբ ակտիվացրել է խափանումների կանխման համակարգը (MCAS), ինչի պատճառով ինքնաթիռի քիթը ներքեւ է իջել, ինչն էլ հանգեցրել է կործանման, տեղեկացնում է DW-ն։
Փորձագետները նշում են, որ Boeing 737 MAX-ի օդաչուները նման վիճակում ինքնաթիռի հայտնվելուց հետո չեն փորձել էլեկտրոնային ճանապարհով բարձրացնել օդանավի քթամասը՝ նախքան պոչամասի կայունարարի էլեկտրասնուցումն անջատելը, ինչպես պահանջում են Բոինգի վթարային հրահանգները։
Աղբյուրներից մեկի համաձայն՝ օդաչուները փորձել են մեխանիկական ճանապարհով ինքնաթիռը դուրս բերել այդ վիճակից՝ կայունարարի կառավարման ղեկի օգնությամբ։ Շուտով օդաչուները վերականգնել են պոչամասի էլեկտրասնուցումը, բայց դա գործի է դրել MCAS համակարգը, ինչի հետեւանքով նրանք չեն կարողացել վերականգնել օդանավի կառավարումը։
Եթովպիայում Boeing 737 MAX-ի կործանումից հետո, որի հետեւանքով զոհվեց 157 մարդ, շատ երկրներ դադարեցրել են դրանց թռիքչներն իրենց երկրներում։ Մարտի վերջին Boeing կոնցեռնը պատրաստեց MCAS նոր համակարգ, որը պետք է կանխի վթարային համակարգի գործադրումը սխալ տվյալների հիման վրա։ Այդ թարմացումը, սակայն, առայժմ չի թողարկվել։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026