Մի շիշ արաղով լուծվող հարցերն ըստ վարչապետի
ՀՀ Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գյուղատնտեսության ոլորտով զբաղվող հայրենակիցներին խնդրեց դասընթացների պահանջը չթերագնահատել։
«Որովհետև դա շատ կարևոր է, ի վերջո, մեր ռազմավարական ուղղություններից մեկը իմացությունների, գիտելիքների շարունակական զարգացումն է», – ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գևորգյանին հորդորեց դասընթացների պատշաճ մակարդակը ապահովել։«Դրանք չպետք է լինեն ձևական, չլինեն «պտիչկա» դնելու համար», – նշեց վարչապետը։
«Մեր ամենամեծ դժբախտություններից մեկը եղել է այն, որ վարոդական իրավունք, կոմբայնի իրավունք, տրակտորի իրավունք, վերամբարձ կռունկի իրավունք, այդ ամեն ինչը եղել է երբեմն մի շիշ արաղով լուծվող հարց, ու մենք չենք գիտակցել, որ դա մեր բոլորիս անվտանգության հետ է կապված, այդ թվում, այն մարդու, ով ստանում է այդ վկայականը, մենք այդ շղթան պետք է ֆիկտիվ տրամաբնությունից դուրս բերենք, պարոն Օսիպյան, այստեղ ոստիկանությունն էլ գործ ունի», – ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները