Զարիֆը քննադատել է Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային եւ Գերմանիային
Իրանի ԱԳ նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը Մեծ Բրիտանիային, Ֆրանսիային եւ Գերմանիային քննադատել է Իրանի դեմ ԱՄՆ տնտեսական ահաբեկչությանը հակազդելու անընդունակության համար:
«Իրանական միջուկային համաձայնագրից ԱՄՆ-ի ապօրինի դուրս գալուց հետո մեկ տարի անց Եվրոպան չի կարողանում քաղաքական կամք դրսեւորել, որպեսզի մարտահրավեր նետի ամերիկյան տնտեսական ահաբեկչությանը: Նույնիսկ հումանիտար օգնության համար բանկային ուղու ստեղծման ճանապարհով: Դրա փոխարեն, եվրաեռյակը փորձում է հանգստացնել Դոնալդ Թրամփին՝ ՄԱԿ-ի վրա ճնշում գործադրելով մեր պաշտպանական հնարավորությունների առիթով»,- Twitter-ում նշել է Զարիֆը:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան կոչ էին արել ներկայացնել Իրանի հրթիռային ծրագրի վերաբերյալ ՄԱԿ ամբողջական հաշվետվություն՝ հայտարարելով, որ Իրանի հրթիռային տեխնոլոգիաներն անհամատեղելի են ՄԱԿ ԱԽ բանաձեւերին:
Զարիֆը դատապարտել է Վաշինգտոնի պատժամիջոցները, որոնք արգելափակել են Իրանի Կարմիր մահիկի ֆինանսական ուղիները, ինչի հետեւանքով հնարավոր չէ փող փոխանցել Իրանում ջրհեղեղներից տուժածներին օգնելու համար: Զարիֆը ԱՄՆ-ին մեղադրել է Իրանի դեմ «տնտեսական ահաբեկչության» մեջ:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026