Ոստիկանությունում պրոֆեսիոնալ կադրերին փոխարինում են մասնագիտական որակներով աչքի չընկած ,վերջին 8 տարիները համակարգից դուրս եկած կադրեր
ՀՀ ոտստիկանապետ Վալերիյ Օսիպյանի գրեթե մեկամյա ղեկավարումից նուրբ ասած կառավարությունում գոհ չեն : Եթե անտեսենք հանցագործությունների թվի աճը, որին ի պատասխան ոստիկանությունում շտապում են պայմանավորել համաներման հետ , ապա Ոստիկապանետի կադրային սխալ ու ոչ պրոֆեսիոնալ քաղաքականության մեջ մեղավորներ փնտրելն արդեն անհնար է:
Պարզվում է Վալերիյ Օսիպյանի հրամանով Ոստիկանության Գեղարքունիքի մարզի Վարդենիսի բաժնի պետ է նշանակվել Սամվել Գալստյանը , որը 2011 ից վերցվել է կադրերի ռեզերվ, որտեղ ըստ օրենքի 6 ամսից ավել չի կարող մնալ: Այսինքն կադրերի ռեզերվում մնալուց հետո նոր պաշտոնում չի նշանակվել և Սամվել Գալստյանն անցել է թոշակի, որից հետո որևէ այլ ուժային կառույցում չի աշխատել:
Հայտնի է ,որ Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններում նշանակումը կատարվում է Ոստիկանության ծառայության մասին օրենքի 14-րդ հոդվածի 1-ին կետի սահմանված կարգով:
Սույն օրենքի 14-րդ հովածի 1-ին կետը պարզաբանում է`
1. Պետական կառավարման մարմնի ղեկավար կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը մինչև նշանակումն զբաղեցրել է ոստիկանության բարձրագույն կամ առնվազն 3 տարի գլխավոր խմբի պաշտոն և ունի ոստիկանության գնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում:
Ուշագրավ է,որ նույն հոդվածի 10-րդ կետն ասում է.
Ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, քրեակատարողական ծառայության, Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծառայողները, դատախազները, ինչպես նաև Հանրապետության նախագահի, Կառավարության, վարչապետի կողմից պետական այլ մարմիններում պաշտոնի նշանակված ոստիկանության նախկին ծառայողները, ինչպես նաև վերջին 5 տարիների ընթացքում ծառայությունից ազատված (բացառությամբ սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով) նախկին ծառայողները:
Ստացվում է , արդեն 8 տարի ոստիկանության համակարգում չաշխատած (կադրային ռեզերվում թույլատրվում է մնալ միայն 6ամիս), նաև այլ ուժային կառույցում չաշխատած, Սամվել Գալստյանին պաշտոնի նշանակել են օրենքը շրջանցելով,կամ որոշակիորեն օրենքն իրենց հարմարեցնելով:
Կոնկրետ դեպքում առկա է ակնհայտ խախտումով իր մասնագիտական որակներով աչքի չընկած և կոնկրետ միայն Վարդենիսում աշխատած անձին պաշտոնի նշանակում։
Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը համակարգից ազատում է պրոֆեսիոնալ մասնագետներին , նույնիսկ հնարավորություն չի ընձեռում կադրային ռեզերվում մնալու,այլ միանգամից համակարգից ազատման դիմում գրել է «ստիպում», իսկ փոխարեն բերում է կադրեր, որոնց օրենքի խախտմամբ միայն հնարավոր է նորից ներգրավել համակարգի աշխատանքի մեջ:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները