Արդյո՞ք սա է պատճառը, որ թալանի մեջ ամենաշատ մեղադրվող Գագիկ Խաչատրյանը դեռևս ՀՀ ԱՆ որևէ քրեակատարողական հիմնարկում նստած չէ
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում ակնարկում է ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի և ՀՀ նոր իշխանությունների միջև հնարավոր գործարքի մասին, ինչի արդյունքում էլ Գագիկ Խաչատրյանը մինչև հիմա ազատազրկված չէ, մնում է անպատիժ:
Մարուքյանն իր էջում կիսվել է լրատվամիջոցներից մեկի հրապարակմամբ այն մասին, որ Երևանի էլիտար շենքերից մեկում հայտնվել է ցուցանակ, համաձայն որի՝ այդտեղ բացվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մի նոր գրասենյակ:
Շենքը գտնվում է Սայաթ Նովա – Չարենց փողոցների հատման հատվածում: Ըստ հրապարակման՝ տարածք զբաղեցնելը, վարձակալելը կամ գնելը թանկ հաճույք է, և ըստ լուրերի՝ շենքը պատկանում է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին:
Մարուքյանն այս հրապարակմանը կից գրառում է թողել.
«Արդյո՞ք սա է պատճառը, որ ՊԵԿ նախկին ղեկավար, Հայաստանի թալանի մեջ ամենաշատ մեղադրվող Գագիկ Խաչատրյանը դեռևս ՀՀ ԱՆ որևէ քրեակատարողական հիմնարկում նստած չէ…»,- գրել է «Լուսավոր Հայաստանի» ղեկավարը:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները