Փոփոխություններ աղբահանության վճարման ձեւի մեջ
Համայնքային որոշ հարկատեսակների վճարման, մասնավորապես, աղբահանության վճարման ձևում որոշակի փոփոխություններ են եղել, արդեն աղբահանության գումարների գանձումը համատիրությունների կողմից չի արվի. Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:
«Նախկինում աղբահանությունը՝ բացառությամբ Նոր Նորք և Արաբկիր համայնքների, իրականացնում էին համատիրությունները: Քաղաքապետարանը որոշակի անհարմարություն և ռիսկեր տեսնելով՝ աղբահանության միջնորդավճարը 8%-ից նվազեցրել է 3%-ի: Դրանից հետո համատիրությունները դադարեցրել են գանձման այդ գործառույթն իրականացնել, և հիմա կա´մ քաղաքացին գնում է վարչական շրջանում է կատարում վճարումը, կա´մ սպասում է, որ տեսուչը տուն կգա, բայց ոչ այն հաճախականությամբ, ինչ նախկինում էր, կամ էլ քաղաքացին կարող է վճարել էլեկտրոնային համակարգերից, բանկերի բջջային հավելվածների միջոցով, Հայփոստի բաժանմունքներում և այլն»,-ասաց նա:
Հակոբ Կարապետյանը նշեց, որ այս փուլում արդեն մի շարք բանկեր ծառայությունն իրականացնում են, բայց այս պահին միջնորդավճար կա, և քաղաքապետարանը քննարկումների մեջ է ԿԲ-ի հետ՝ աղբահանության վարձի համար միջնորդավճար սահմանելու ուղղությամբ: «Այդ վճարման համակարգերի մի զգալի մասի հետ գործընթացի մեջ է քաղաքապետարանը, որպեսզի դրանք ևս ինտեգրվեն: Այսինքն՝ հնարավոր լինի այն նույն համակարգով վճարել աղբահանության վարձը, ինչպես մյուս կոմունալ վճարները»,-ասաց նա:
Հակոբ Կարապետյանը նշեց, որ գործընթացն ավարտելուց և որոշակիություն մտցնելուց հետո քաղաքապետարանն ավելի հստակ ծանուցում կներկայացնի աղբահանության վճարման կարգի մասով:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները