Պոմպեոն զգուշացրել է Սիրիայում Թուրքիայի միակողմանի ռազմական գործողությունների կործանարար հետեւանքների մասին
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն զգուշացրել է Սիրիայում Թուրքիայի միակողմանի ռազմական գործողությունների հնարավոր կործանարար հետեւանքների մասին: Նա այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպման շրջանակում:
Պետքարտուղարությունը հայտնում է, որ Պոմպեոն աջակցություն է հայտնել հյուսիսարեւելյան Սիրիայի վերաբերյալ շարունակվող բանակցություններին՝ նախազգուշացնելով տարածաշրջանում Թուրքիայի միակողմանի ռազմական գործողությունների հնարավոր կործանարար հետեւանքների մասին: Նա նաեւ կոչ է արել արագ ավարտել Թուրքիայում ԱՄՆ քաղաքացիների անարդար ձերբակալման հետ կապված գործերը, ներառյալ Սերքան Գոլջի, ինչպես նաեւ Թուրքիայում ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակիցների:
Պոմպեոն նաեւ քննարկել է իր մտավախությունները՝ կապված Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 ԶՀՀ-ների հնարավոր ձեռքբերման հետ: Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ պոտենցիալ տնտեսական հնարավորությունները եւս եղել են քննարկման կենտրոնում:
Անկարան դժգոհ է
Անկարային, սակայն, չի գոհացրել հանդիպման արդյունքներով Պետքարտուղարության հաղորդագրությունը: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի եւ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հանդիպման արդյունքներով Պետքարտուղարության հայտարարությունները չեն արտացոլում դրա էությունը, ինչպես նաեւ խնդիրներ են պարունակում, որոնք բանակցությունների ժամանակ անգամ չեն քննարկվել: Այս մասին նշված է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Համի Աքսոյի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր Պետքարտուղարության հրապարակած եւ ակնհայտորեն դեռեւս մինչ ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի եւ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը պատրաստված հայտարարությունը ոչ միայն չի արտացոլում հանդիպման բովանդակությունը, այլեւ պարունակում է հարցեր, որոնք նույնիսկ չեն հիշատակվել նշված հանդիպման ժամանակ: Համանման խնդիրներ են ծագել նաեւ նախորդ հանդիպումների ժամանակ»,- նշել է Աքսոյը: Դիվանագետը չի հստակեցրել, թե խոսքը կոնկրետ ինչ թեմաների մասին է: Նա շեշտել է, որ «նման հայտարարությունները պետք է առավել մանրակրկիտ պատրաստվեն, ընդ որում՝ անհրաժեշտ է խուսափել հարցերից, որոնք հանդիպումների ժամանակ չեն բարձրացվել»:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026