Ղազախստանի նոր նախագահը Ռուսաստանի հետ «Մեծ Եվրասիա» ստեղծելու ցանկություն է հայտնել
Ղազախստանը կցանկանար Ռուսաստանի Դաշնության հետ նոր աշխարհաքաղաքական կառույց՝ Մեծ Եվրասիա ստեղծել: Այս մասին «Российская газета» թերթի հետ զրույցում հայտնել է Ղազախստանի Հանրապետության նոր նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևը:
Տոկաևի խոսքով՝ Ղազախստանը Մոսկվայի և Արևմուտքի միջև հարաբերությունների կարգավորման հույս ունի, քանի որ դա օգուտ կբերի ոչ միայն Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներին, այլև առհասարակ ամբողջ Եվրասիային:
«Մենք կարծում ենք, որ Մեծ Եվրասիայի գաղափարը հորիզոններ է բացում Ասիայի և Եվրոպայի միջև տնտեսական կապերի ակտիվացման համար, այն կարող է եվրասիական տարածքում միջազգային հարաբերությունների նոր համակարգի ստեղծման հիմք դառնալ»,- պարզաբանել է նախագահը:
Երկրի ղեկավարի խոսքով՝ ընդհանուր բացասական մթնոլորտի ֆոնին Ռուսաստանի և Ղազախստանի փոխազդեցությունը «միջպետական հարաբերությունների չափանիշ» է:
«Մեր առաջին նախագահ և ազգային առաջնորդ Նուրսուլթան Նազարբաևն ասում էր, որ Աստված է Ղազախստանին ու Ռուսաստանին հարևաններ ստեղծել, մենք միշտ միասին կլինենք»,- հավելել է Տոկաևը:
Հիշեցնենք, որ Տոկաևը Մոսկվա էր ժամանել ապրիլի 3-ին: Այցի շրջանակում նա հայտնել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որ իր նպատակն է շարունակել իր նախորդի՝ Նազարբաևի ուղին՝ երկու երկրների միջև սերտ հարաբերություններ պահպանելով:
Քասիմ Ժոմարտ Տոկաևը ստանձնել է երկրի նախագահ պաշտոնը մարտի 20-ին՝ նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հրաժարականի հաջորդ օրը:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026