Կրկին տեղի է ունեցել Facebook-ի օգտատերերի միլիոնավոր անձնական տվյալների արտահոսք
Facebook-ի օգտատերերի անձնական տվյալները կրկին հասանելի են դարձել այլ հարթակների եւ Amazon-ի ամպային պահոցների համար։ Այս մասին տեղեկացնում է Bloomberg-ը՝ հղում կատարելով կիբեռանվտանգությամբ զբաղվող UpGuard ընկերության հայտարարությանը։
Մասնավորապես, հասանելի են դարձել սոցցանցի օգտատերերի ավելի քան 540 մլն գրառումները մեկնաբանություններով, թվային լայքերով եւ հաշվառման գրառումների անվանումներով, որոնք հայտնաբերվել են մեքսիկական Cultura Colectiva թվային պլատֆորմում։ Նշվում է, որ տվյալների շտեմարանի հասանելիությունը սահմանափակվել է այն բանից հետո, երբ լրագրողները նախազգուշացրել են Facebook-ին խնդրի մասին, տեղեկացնում է ՌԲԿ-ն։
Ի թիվս այլոց, եւս 22 հազար օգտատերերի տվյալներ, այդ թվում՝ անուններ, գաղտնաբառեր, էլեկտրոնային փոստի հասցեներ, հասանելի են դարձել արդեն գոյություն չունեցող At the Pool հավելվածում, քանի որ շտեմարանը փակվել է ապրիլի 3-ին, երբ Bloomberg-ը տեղեկացրել էր Facebook-ում արտահոսքի մասին, իսկ սոցցանցը նախազգուշացրել էր Amazon-ին։
Սա առաջին դեպքը չէ, երբ Facebook-ը բախվում է օգտատերերի տվյալների արտահոսքի հետ։ 2018 թվականի մարտին հայտնի դարձավ, որ բրիտանական Cambridge Analytica վերլուծական ընկերությունն օգտատերերի տվյալներ էր հավաքում Facebook-ում իր հավելվածի միջոցով եւ դրանք օգտագործում էր քաղաքական գովազդի տեղադրման համար, մասնավորապես՝ ԱՄՆ-ում նախագահական ընտրարշավի եւ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեի համար 2016-ին։ Միջամտությունը կարող էր վերաբերել ընդհանուր առմամբ 87 օգտատիրոջ։
Cambridge Analytica-ն հերքում էր մեղքը՝ պնդելով, որ սովորական եւ օրինական ձեւով տվյալներ է հավաքել առցանց գովազդի համար։ Դրանից հետո ընկերությունը կորցրեց բոլոր հաճախորդներին եւ հայտարարեց սնանկացման մասին։ Տվյալների արտահոսքի պատասխանատվությունը ստանձնել է Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026