Գնաճ. ալյուրը թանկացել է 4, հացը՝ 1.3 տոկոսով
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Այս տարվա մարտ ամսվա ընթացքում, պաշտոնական տվյալներով՝ ալյուրի գինը բարձրացել է 4, հացինը՝ 1.3 տոկոսով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա մարտին, փետրվարի համեմատ, Հայաստանի սպառողական շուկայում արձանագրվել է 0.1 տոկոս գնաճ:
Այն հիմնականում պայմանավորվել է ոչ պարենային ապրանքների 0.6 տոկոս գնաճով: Փոխարենը նույն ժամանակահատվածում էժանացել է մսամթերքն ու ոչ ալկոհոլային խմիչքը:
Մսամթերքի շուկայում արձանագրված գնանկումը կազմել է 0.7 տոկոս, հիմնականում նվազել են տավարի ու խոզի մսի գները: Բայց, չնայած սրան, թռչնամիսն է թանկացել 2.1 տոկոսով:
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ հացաբուլկեղենն ու ձավարեղենը ևս թանկացել են. այս շուկայում մարտին, փետրվարի համեմատ, արձանագրվել է 1 տոկոս գնաճ»,- ասել է նա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները