Քաղաքապետարանը չի հերքում, որ Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը չունի բարձրագույն կրթություն
Երեւանի քաղաքապետարանը չի հերքում, որ Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը չունի բարձրագույն կրթություն, բայց քաղաքապետարանում պնդում են, որ դա իրավաչափ է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Վլադիմիր Կարապետյանը։
«Քաղաքապետարանը չի հերքում, որ նա չունի բարձրագույն կրթություն, բայց պնդում է, որ դա իրավաչափ է՝ հղում անելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքին»,–նշեց նա։
Դավիթ Խաժակյանը, սակայն, կարծում է, որ քաղաքապետը նշանակում կատարելիս պետք է առաջնորդվեր «Հանրային ծառայության մասին» օրենքով, որովհետեւ կրթական ցենզի պահանջը սահմանվում է հենց այդ օրենքով։ «Քաղաքապետարանը խնդիրը դիտարկում է հակասությունների դաշտում, ասում են՝ եթե խնդիրը դիտարկում ենք հակասությունների դաշտում, ապա պետք է առաջնությունը տրվի «Երեւանում քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքին»,–նշեց նա։
Նրա փոխանցմամբ կառավարությունը վաղուց պետո է , «Երեւանում քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքն ամբողջությամբ համապատասխանեցներ «Հանրային ծառայության մասին» օրենքին. «Հստակություն մտցնելու համար կառավարությունը նախորդ տարվա ապրիլ ամսվանից հետո 6 ամսվա ընթացքում պետք է բերեր փոփոխություն, «Երեւանում քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքն ամբողջությամբ համապատասխանեցներ «Հանրային ծառայության մասին» օրենքին, բայց քանի որ դա տեղի չի ունեցել, դեռ չի նշանակում, որ պետք է առաջնությունը տրվի «Երեւանում քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքին»։
Խաժակյանի խոսքով՝ «Լուսավոր Հայաստանը» «Երեւանում քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի փոփոխությունների փաթեթ է նախապատրաստում. «Սակայն փոփոխելու պարտավորությունը եղել է, սակայն կյանքի չի կոչվել նաեւ այս կառավարության կողմից»,–հավելելց նա։
Իսկ կրթության,մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչին նկատողություն տալու մասով, Խաժակյանի խոսքով, վարչական շրջանի ղեկավարի հետ քննարկում եղել է, ծառայողական քննություն է իրականացվում Տարածքային կառավարման նախարարության կողմից, որով կպարզվի նկատողությունների իրավաչափությունը։ Ավագանու անդամը, սակայն, վստահ է, որ բաժնի վարիչին տրված երկու նկատողություններն էլ իրավաչափ չեն։


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները