Բրիտանիայի խորհրդարանը հավանություն է տվել Brexit-ը հետաձգելու օրինագծին
Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատը երրորդ ընթերցմամբ ընդունել է օրինագիծը, որով կառավարությանը պարտավորեցնում է Եվրամիությանը կրկին խնդրել Brexit-ի հետաձգման մասին: Խորհրդարանական հեռուստաալիքով ուղիղ հեռարձակվող քվեարկության արդյունքներով օրինագծին կողմ է քվեարկել 313 պատգամավոր, դեմ՝ 312, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Պալատը օրինագիծը քննարկել է արագացված ընթացակարգով ընդամենը մեկ օր, իսկ որպեսզի ուժի մեջ մտնի, այն դեռ պետք է ընդունի Լորդերի պալատը եւ ստորագրվի Եղիսաբեթ II թագուհու կողմից: Ակնկալվում է, որ այն վերջնականապես կհաստատվի մինչեւ շաբաթվա վերջ:
Երբ օրինագիծն օրինական ուժ ստանա, հաջորդ օրը երկրի վարչապետ Թերեզա Մեյը պետք է նշի Brexit-ի իրականացման նոր վերջնաժամկետ: Դրանից հետո պետք է ստանալ դրա վերաբերյալ խորհրդարանի հավանությունը, որից հետո համապատասխան հարցում ներկայացնել ԵՄ, որն իր հերթին կարող է ընդունել կամ մերժել այն:
Նախօրեին Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերն արդեն նախազգուշացրել էր, որ Եվրամիությունը միությունից երկրի դուրս գալու օրվա նոր կարճատեւ հետաձգման չի համաձայնվի, եթե բրիտանացի օրենսդիրները ապրիլի 12-ին չաջակցեն Brexit-ի պայմանների մասին համաձայնագրին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026