Զելենսկիի շտաբը պահանջներ է ներկայացրել Պորոշենկոյին
Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլ անցած Վլադիմիր Զելենսկիի նախընտրական շտաբը մի շարք պահանջներ է ներկայացրել երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյին, որը ևս մասնակցելու է ապրիլի 21-ին կայանալիք ընտրությունների 2-րդ փուլին:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, Զելենսկիի թիմի հիմնական պահանջներից մեկն այն է, որ ընդունվի հանրային ակտվիստների եկամուտների և ծախսերի հրապարակումն արգելող օրենք: Բացի այդ, նրանք պահանջել են ընդունել խորհրդարանական ընտրություններում բաց ցուցակների ներդրում ենթադրող օրենք:
Զելենսկիի թիմը նաև գործող նախագահից պահանջել է չեղարկել ապօրինի հարստացման համար քրեական պատասխանատվության մասին օրինագիծն ու այն փոխարինել միջազգային փորձագետների օգնությամբ կազմված համարժեք փաստաթղթով:
Թեկնածուի շտաբը նաև պնդում է, որ Պորոշենկոն փոխի Կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալության կազմն ու աշխատանքից հեռացնի Ուկրաինայի արտաքին հետախուզական ծառայության ղեկավարի տեղակալ Սերգեյ Սեմոչկոյին:
Աղբյուրը հիշեցնում է, որ Պորոշենկոն ավելի վաղ երիտասարդ ուկրաինացիներին կոչ էր արել բոյկոտել Զելենսկիին ու քվեարկել իր օգտին:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026