Թերեզա Մեյը որոշել է ընդդիմության հետ Brexit-ի նոր ծրագիր մշակել
Սպասվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը կհանդիպի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի հետ այն բանից հետո, երբ հայտարարել էր, որ Brexit-ի պատճառով ստեղծված փակուղու հետ կապված ցանկանում է աշխատել լեյբորիստների առաջնորդի հետ, հայտնում է BBC News-ը:
Մեյը հուսով է, որ իրենք կկարողանան մշակել ԵՄ-ից երկրի դուրս գալու գործարքի փոփոխված տարբերակ, որը կաջակցեն նաեւ խորհրդարանի անդամները:
Քորբինն ինքը հայտարարել է, որ իր առաջնայնություններն են մաքսային միությունը եւ աշխատողների իրավունքները:
Միաժամանակ, մի խումբ բրիտանացի խորհրդարանականներ հակված են ԵՄ-ից առանց որեւէ գործարքի երկրի դուրս գալուն:
Քորբինի հետ հանդիպելու մտադրության մասին Թերեզա Մեյի հայտարարությունը հարուցել է սեփական Պահպանողական կուսակցության զայրույթը, ինչպես նաեւ երկրի ԱԳ նախկին նախարար Բորիս Ջոնսոնի, որը նրան մեղադրել է Brexit-ի ծրագրի վերջնական մշակումը լեյբորիստներին հանձնարարելու համար:
Եթե Լոնդոնը չկարողանա համոզիչ բացատրել, թե ինչպես է վարվելու հետաձգման ժամանակ, ապա կարող է այն չստանալ, եւ այդ դեպքում ապրիլի 12-ին երկիրը ԵՄ-ից «դուրս կմնա» առանց հարաբերությունների կարգավորման:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026