Իշխանություններն ուժեղացնում են մարզպետարանները. «մահակներ»՝ ՏԻՄ մարմինների գլխին
«Փաստը» գրում է. «Իշխանությունների վերջին շրջանի քայլերը հուշում են, որ նրանք հրաժարվել են մարզպետարանների և ընդհանրապես մարզպետների ինստիտուտի հետ կապված իրենց նախկին գաղափարներից: Ընդդիմադիր ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցներն անընդհատ շեշտում էին, որ դրանք «պարազիտ հիմնարկներ են», որ «տեղերում սպասարկում են երևանյան իշխանություններին», «ընտրություններում ձայներ բերողներ են» և հնչեցնում այլ մեղադրանքներ: Նախկին ընդդիմադիրները խոսում էին նաև մարզպետների ինստիտուտի փոփոխման, լիազորությունների կրճատման, ինչպես նաև մարզպետարանների աշխատանքի ոչ օգտակար լինելու մասին: Հիմա այդ հարցը, կարծես, օրակարգից հանվել է, քանի որ առաջին հերթին սեփական թիմին աշխատանքով ապահովելու խնդիր կա, և ուզում են խուսափել թիմի ներսում դժգոհություններից:
Գալով իշխանության՝ Փաշինյանն ու թիմակիցները միանգամից հասկացան, որ թիմակիցներին տեղական մարմիններում տեղավորելու հարցն անխուսափելի է: Ավելին՝ «Փաստի» տեղեկություններով, առաջարկ կա հանդես գալ օրենսդրական փոփոխություններով՝ մարզպետներին ու մարզպետարաններին շռայլ լիազորություններով օժտելու համար: Փաստորեն, հիմա մարզպետարաններն ավելի շատ են աշխատանքի տեղավորման գործակալության գործառույթ իրականացնում, քան նախկինում էր: Դրան գումարած՝ նման օրենսդրական փոփոխության արդյունքում, մարզպետարանները կդառնան յուրատեսակ մահակներ՝ ընտրովի ՏԻՄ մարմինների գլխին»,-գրում է թերթը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
Ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները