Գուաիդոն զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից. այժմ Վենեսուելայի իշխանությունները կարող են ձերբակալել նրան
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ, իրեն երկրի ժամանակավոր նախագահ հռչակած Խուան Գուաիդոն զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից, ինչը երկրի իշխանություններին նրան ձերբակալելու հնարավորություն է տալիս:
Ինչպես նշում է The Guardian-ը, երկրի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին ենթարկվող սահմանադիր ժողովը քվեարկել է Գուաիդոյին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օգտին:
«Արդարության ժամը մոտենում է»,-հայտարարել է ժողովի փոխնախագահ Տանյա Դիասը:
Մինչդեռ ընդդիմության առաջնորդը, մեկնաբանելով իշխանությունների որոշումը, նշել է, որ Մադուրոն փորձում է ճնշել համաժողովրդական ընդվզումը՝ ուղղված սեփական ժողովրդին խմելու ջրով, էլեկտրաէներգիայով ու աշխատատեղերով ապահովել չկարողացող բռնապետական ռեժիմի դեմ:
Գուաիդոն հայտարարել է, որ, անկախ ամեն ինչից, կշարունակի պայքարել Մադուրոյի «վախկոտ, զզվելի և մարդասպան» ռեժիմի դեմ:
«Նրանք կարծում են, որ իմ կամ իմ մերձավորների դեմ հարձակումներ անելով կվերացնեն ժողովրդի՝ փոփոխության հույսը: Սակայն փոփոխությունն արդեն տեղի է ունենում. մեզ ոչինչ չի կանգնեցնի: Եթե մենք այսքան մոտ չլինեինք Մադուրոյի պաշտոնանկությանը, ռեժիմն այսքան հուսահատ չէր լինի»,-հայտարարել է Գուաիդոն:
Բացի այդ, նա դիմել է իր աջակիցներին՝ կոչ անելով Մադուրոյի արածին պատասխանել լայնածավալ փողոցային ցույցերով:
Գուաիդոն նաև հայտնել է, որ իրեն անձեռնմխելիությունից զրկելու հարցով արդեն խոսել է տասնյակ պետությունների արտգործնախարարների ու ղեկավարների հետ:
Պարբերականը մանրամասնում է, որ հունվարից ի վեր, երբ Գուաիդոն Մադուրոյին պաշտոնանկ անելու լայնամասշտաբ ակցիա է սկսել, ավելի քան 50 երկիր նրան ճանաչել է որպես Վենեսուելայի օրինական ղեկավար:
Այդ երկրների շարքում են ԱՄՆ-ն, լատինամերիկյան պետությունների մեծ մասը, ԵՄ-ն:
Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխնախագահ Մայք Փենսը Սպիտակ տանը հյուրընկալել են Գուաիդոյի 26-ամյա կնոջն ու վստահեցրել, որ իրենք «100%-ով իր ամուսնու ու նրա առաջնորդած հեղափոխության կողքին են»:

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026