Թրամփը «100 տոկոսով» պատրաստ է փակել ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի միջեւ սահմանը
Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «100 տոկոսով» պատրաստ է փակել ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի միջեւ սահմանը՝ Կոնգրեսին եւ Կենտրոնական Ամերիկայի կառավարությանը նախազգուշացնելով փախստականների հոսքը դեպի երկիր կանգնեցնելու գործողությունների նախաձեռնման անհրաժեշտության մասին՝ հայտնում է AFP-ը։
«Սա արտակարգ դրություն է սահմանին»,- ասել է Թրամփը։ Նրա խոսքերով, եթե Մեքսիկան չդադարեցնի իր տարածքով փախստականների տրանզիտը, իսկ Կոնգրեսը անգործության մատնվի, սահմանը «կփակվի 100 տոկոսով»։ «Իհարկե, դա բացասաբար կանդրադառնա տնտեսության վրա»,- ասել է նա՝ հավելելով․ «Անվտանգությունն ինձ համար առեւտրից կարեւոր է»։
Թրամփը նաեւ ասել է, թե դեմոկրատներն այս հարցը կարող են «45 րոպեի ընթացքում» լուծել, սակայն քաղաքական դրդապատճառներով արգելափակում են բարեփոխումները։
Նա նշել է, թե մեքսիկացի պաշտոնյաները, արձագանքելով սահմանը փակելու իր սպառնալիքներին, անցյալ շաբաթ ճնշել են միգրանտների քարավանները։ Մեքսիկան «մեծ քայլ է արել վերջին երկու օրերի ընթացքում»՝ ասել է Թրամփը՝ հավելելով, որ նա ստիպված է շարունակել այդ գործողությունները, եթե չի ուզում, որ սահմանը փակվի։
Թրամփը նաեւ խոսել է Սալվադորին, Գվատեմալային ու Հոնդուրասին ֆինանսական օգնությունը դադարեցնելու իր որոշման մասին՝ այդ երկրներին մեղադրելով փախստականների քարավաններ կազմավորելու մեջ։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026