Ռուսաստանի հետ համագործակցել կարելի է, միայն թե պետք է ամուր լինել․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը Ռուսաստանի հետ դաշինքի հարաբերությունների հարցում օգտագործում է «սառը պատերազմի» տարիների Նորվեգիայի փորձը եւ մտադիր է ամուր լինել ՌԴ-ի հետ երկխոսության մեջ։ Այս մասին նա հայտարարել է ТТ գործակալությանը տված հարցազրույցում։
«Ռուսաստանի հետ համագործակցել կարելի է, միայն թե պետք է ամուր լինել, միասնական գործել եւ երկխոսությունը թուլության հետ չշփոթել։ Այդպես էր վարվում Նորվեգիան «սառը պատերազմի» տարիներին, եւ հյուսիսում մենք համագործակցում էինք էներգետիկայի, ձկնորսության, պաշտպանության եւ Բարենցի ծովի բաժանման ոլորտներում։ Նորվեգական փորձը ես բերել եմ ՆԱՏՕ, քանի որ անկեղծորեն հավատում եմ, որ մենք պետք է խուսափենք նոր «սառը պատերազմից» եւ սպառազինությունների նոր մրցավազքից։ Եւ այդ ժամանակ մենք պետք է խոսենք Ռուսաստանի հետ»,- նշել է Սթոլթենբերգը՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։
Դաշինքի ղեկավարը ՆԱՏՕ-ի երկրներից որեւէ մեկի վրա հարձակման ուղղակի սպառնալիք չի տեսնում։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026