Իռլանդիայի վարչապետը նամակ է գրել Քայլի Մինոուգին՝ խոստովանելով, որ աստղի «մեծ երկրպագուն» է
Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարը պաշտոնական ձևաթղթի վրա նամակ է գրել ավստրալացի հայտնի երգչուհի Քայլի Մինոուգին՝ խոստովանելով, որ ինքը գեղեցկուհու «մեծ երկրպագուն» է:
Ինչպես նշում է The Guardian-ը, վարչապետը նամակը գրել է նախորդ տարի՝ երգչուհուն առաջարկելով Դուբլինի համերգից առաջ հանդիպել իր հետ:
«Սիրելի Քայլի, պարզապես ցանկացա Դուբլինում համերգից առաջ քեզ կարճ գրություն ուղարկել: Ես իսկապես անհամբեր սպասում եմ քո համերգին: Ես քո մեծ երկրպագուն եմ: Գիտեմ, որ դու կանգ ես առել Merrion հյուրանոցում, որն իմ գրասենյակից հեռու չէ: Եթե ցանկություն ունենաս, ես քեզ մեծ սիրով կողջունեմ Իռլանդիայում»,-գրել է վարչապետը:
Հայտնի է, որ վարչապետի նշած համերգն այդպես էլ չի կայացել. պատճառը եղել է Մինոուգի առողջական խնդիրը: Այնուհանդերձ՝ երգչուհին անձամբ զանգահարել է Վարադկարին ու ներողություն խնդրել: Ավելի ուշ նրանք հանդիպել են արդեն դեկտեմբերին կայացած համերգից առաջ:
Հատկանշական է, որ վարչապետի գրասենյակն ամեն ինչ արել է նամակի հրապարակումը կանխելու համար՝ պատճառաբանելով, որ այն անձնական բնույթի է ու կապ չունի պետական գործերի հետ:


















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026