Գուտերիշը զգուշացրել է մուսուլմանների հանդեպ աճող ատելության մասին
ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերիշը նախազգուշացրել է մուսուլմանների հանդեպ աճող ատելության մասին Նոր Զելանդիայի մզկիթների ահաբեկչությունից մեկ ամիս չանցած, երբ զոհվեց մոտ 50 մարդ։ Այս մասին նա ասել է Ալ Ազհարում՝ աշխարհի սուննիադավան մուսուլմանների գլխավոր կրոնական հաստատությունում իր ելույթի ժամանակ, որտեղ նա հանդիպել է մեծ իմամ Ահմեդ ալ Թայեբի հետ, տեղեկացնում է AFP-ն։
«Ամբողջ աշխարհում մենք տեսնում ենք աճող ատելություն մուսուլմանների հանդեպ, հակասեմականություն, ռասիզմ եւ այլատյացություն»,- ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարը։ Գուտերիշը նախազգուշացրել է ատելության արտահայտությունների բռնկման մասին, որոնք, ըստ նրա, «դառնում են մեյնսթրիմ, սոցիալական ցանցերում տարածվում անտառային հրդեհների նման»։ «Մենք տեսնում ենք դրանց տարածումը լիբերալ դեմոկրատիաներում, ինչպես նաեւ ավտորիտար պետություններում»։
Գուտերիշը այցով գտնվում է Եգիպտոսում։ Ալ Ազհար այցելությունից հետո նա պետք է հանդիպեր նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսիի հետ։
Հիշեցնենք, որ մարտի 14-ին Քրայսթչերչի երկու մզկիթներում հրաձգության հետեւանքով զոհվել է 50 մարդ, մոտ 30-ը՝ վիրավորվել։ Հրաձիգը սպանդի ուղիղ հեռարձակում է վարել սոցցանցերում։ «Մանիֆեստում» նա իր գործողությունները բացատրել է միգրանտների եւ մուսուլմանների դեմ ատելությամբ»։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026