Համաշխարհային առեւտրի աճը 2019-ին ավելի ցածր կլինի, քան անցած տարի. ԱՀԿ
2019 թվականին համաշխարհային առեւտրի աճն ավելի ցածր կլինի, քան անցած տարի, կանխատեսում է Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը՝ հղում կատարելով լայնորեն տարածված «լարվածությանն» ու տնտեսական անորոշությանը, տեղեկացնում է AFP-ն։
Իր նախնական գնահատականներում ԱՀԿ-ն կանխատեսել էր առեւտրի 3,7 տոկոս աճ այս տարի, բայց վերանայել է այն՝ նշելով 2,6 տոկոս թիվը։
«Փաստը, որ մենք այսօր լավ նորություններ չունենք, չպետք է զարմացնի որեւէ մեկին, ով կարդացել է վերջին 12 ամիսների թերթերը»,- ասել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Ռոբերտո Ազեւեդոն լրագրողներին Ժնեւում։
Իր հիմնական տարեկան կանխատեսման մեջ ԱՀԿ-ն նորից մտահոգություն է հայտնել համաշխարհային տնտեսության համակարգային սպառնալիքների առումով, ԱՄՆ եւ Չինաստանի փոխադարձ տուրքեր մտցնելու մասով։ Սպասելիքներ կան, որ Վաշինգտոնը եւ Պեկինը կկարողանան լուծել առեւտրային տարաձայնությունները, բայց համաձայնության հասնելու ժամկետը դեռ հայտնի չէ։
Հարցին, թե արդյոք նա կարծում է, որ կողմերից որեւէ մեկը հաղթող դուրս կգա աշխարհի երկու խոշոր տնտեսությունների վեճում, Ազեւեդոն նշել է, որ «պարտվողներ շատ կլինեն»։
Ուստի, ավելի կարեւոր է դառնում տարաձայնությունների լուծումը, ավելացրել է նա։
Նրա խոսքով՝ ԱՀԿ-ն «հույս ունի, որ մենք կլսենք լավ նորություններ» ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ բանակցությունների մասին։
Մեկ տարի առաջ ԱՀԿ-ն կանխատեսել էր, որ առեւտրի աճը 2018-ին կկազմի 4,4 տոկոս։
ԱՀԿ տնտեսագետների խոսքով՝ փաստը, որ վերջնական թիվը 1,4 տոկոսով ցածր էր նախնական գնահատականից, ընդգծում է նվազեցման զգալի ռիսկերը, որոնցից տառապում է համաշխարհային տնտեսությունը։
Այս տարի նվազման ռիսկերը կրկին գերազանցում են աճի պոտենցիալը, բայց լարվածության «թուլացումը», հատկապես սահմանափակիչ առեւտրային միջոցների հանումը, կարող են հանգեցնել այն բանին, որ 2019-ը կգերազանցի կանխատեսումները, ասել են ԱՀԿ-ում։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026