Ամենաազդեցիկ օրենքով գող Տարիել Օնիանին ժամկետից շուտ ազատ կարձակվի
Ամենաազդեցիկ օրենքով գող Տարիել Օնիանին՝ Տարոն, արդեն հաջորդ շաբաթ ազատ կարձակվի. նրա պատժաժամկետը կարճացվել է, տեղեկացնում է Ռոսբալթը։
Պատիժների կրման դաշնային ծառայությունը փորձել է անմիջապես նրա հանդեպ 3-ամյա վարչական հսկողություն սահմանել։ Բայց դատարանը մերժել է, քանի որ Օնիանին վտարվելու է Ռուսաստանից։ «Նրա ազատ արձակումից հետո կսրվի պայքարը «թիվ 1 օրենքով գողի» տեղի համար»,- նշում է գործակալությունը։
2010 թվականի հուլիսին Մոսկվայի Խամովնիչիի դատարանը Տարիել Օնիանիին մեղավոր է ճանաչել մարդու առեւանգման եւ դրամաշորթության մեջ, նա 10 տարվա ազատազրկում է ստացել։ Քննության ժամանակ կալանքի մեջ անցկացրած ժամանակի հաշվառմամբ Տարոն պետք է ազատ արձակվեր 2019 թվականի հունիսի 11-ին։ Բայց պարզվել է, որ դեռեւս 2017-ին օրենքով գողին հաջողվել էր դատարանի միջոցով հասնել պատժաժամկետի կրճատման մինչեւ 9 տարի 10 ամիս։ Նրա ազատման նոր օրը նշվում է 2019 թվականի ապրիլի 9-ը։ Այսինքն՝ արդեն մեկ շաբաթ հետո ամենաազդեցիկ օրենքով գողը դուրս կգա կալանավայրից։

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026