Թուրքիայի իշխող կուսակցությունը պատրաստվում է բողոքարկել ՏԻՄ ընտրությունների արդյունքները
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցությունը որոշում է կայացրել բողոքարկել ՏԻՄ ընտրությունների արդյունքները Ստամբուլի 39 համայնքներում։ ԱԶԿ-ի պնդմամբ` ընտրությունները Ստամբուլում անցել են ընտրախախտումներով։
ԱԶԿ-ի գլխավոր քարտուղարն էլ հայտարարել է, որ իրենք պատրաստվում են նաև բողոքարկել Անկարա նահանգում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները։
Բացի ԱԶԿ-ից՝ ընտրությունների արդյունքները Իգդիր նահանգում բողոքարկելու է նաև «Ազգայնական շարժում» (ԱՇԿ-MHP) կուսակցությունը, որը ընտրություններին մասնակցում էր իշխող ԱԶԿ-ի հետ դաշինք կազմած։ Ընտրությունների նախնական արդյունքներում Իգդիրի քաղաքապետի ընտրություններում հաղթել է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԱՇԿ-MHP) թեկնածուն:
Ավելի վաղ էլ Թուրքիայի Բարձրագույն ընտրական հանձանաժողովը, մասամբ ամփոփելով մարտի 31-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները, հայտնել էր, որ Ստամբուլում քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) թեկնածու Էքրեմ Իմամօղլուն ստացել է 4.159.650 ձայն, իսկ ԱԶԿ-ի թեկնածու Բինալի Յըլդըրըմը` 4.131.751 ձայն: Ըստ ընտրական հանձնաժողովի՝ իշխող կուսակցությունը պարտություն է կրել Թուրքիայի Անկարա, Իզմիր, Մերսին, Անթալիա և այլ խոշոր քաղաքներում։
Նշենք, որ մարտի 31-ին Թուրքիայում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը թեև հաղթանակ է տարել, սակայն պարտվել է մայրաքաղաք Անկարայում, ինչպես նաև երկրի խոշորագույն քաղաքում՝ Ստամբուլում:
Աղբյուրը` «Էրմենիհաբեր»

















































Հայաստանում կենսաթոշակառուների համար նոր հնարավորություններ են բացվում
Շիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար
Իսպանիայի ընտրանու հարձակվողը վնասվածք ունի
Երևանում մի քանի փողոցներում կփոխվի երթևեկության կազմակերպումը
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտե...
Մեծացել է ռուբլու առքի և վաճառքի տարբերությունը․ ի՞նչ վտանգներ կան բանկային համակարգի համար
Արարատի մարզ Քաղցրաշեն գյուղում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Գալուզինը կասկածի տակ է դնում եվրոպական շուկաների՝ Հայաստանի համար այլընտրանք լինելը
ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026